Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ՀԳՄ-ում հանդիպման ժամանակ խոստացավ, որ կրթական ասպարեզում, դասագրքեր կազմելիս և այլ գործընթացներում գրողները կլինեն օժանդակող և մասնակից: Քննարկման ժամանակ նաև հարց բարձրացվեց դպրոցներում մանկական թերթերի և հանդեսների բաժանորդագրության վերաբերյալ: Նախարարը ցանկություն հայտնեց, որ բաժանորդագրությունը լինի, բնականաբար կամավորական սկզբունքով: Նաև դպրոցներն իրենք կարողանան գնել` համալրելու իրենց գրադարանային ֆոնդերը: Գրողների միությունը ստացավ Կրթության և գիտության նախարարության պատասխանը, որից մի կետ ներկայացնում ենք ընթերցողներին:
3. Դպրոցները, իրենց բյուջեի ընձեռած հնարավորությունից ելնելով, ազատ են` բաժանորդագրվելու դպրոցականների համար հրատարակվող թերթերին ու ամսագրերին:
Նշված գործընթացը կարող է իրականացվել միայն կամավորության սկզբունքով: Դպրոցները, իրենց գրադարանային ֆոնդը համալրելիս, կարող են ձեռք բերել ցանկացած դպրոցական գրականություն:
Նաիրի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԿԳ նախարարության
աշխատակազմի ղեկավար