Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Նորայր ԱԴԱԼՅԱՆ
Արձակագիր, դրամատուրգ

Նկատելի է Հայաստանի գրողների միության գործունեությունը մեր երկրի մշակութային կյանքում՝ բազմաբնույթ քննարկումներ, գրքերի թարգմանություններ, թերթերի ու ամսագրերի հրատարակություն, Հայրենիք-Սփյուռք ստեղծագործական առնչությունների ամրապնդում և այլն: Մոտ օրերս կմեկնարկի գրական հիմնադրամի նախաձեռնած մարաթոնը, որի ֆինանսական ձեռքբերումը կնպաստի ՀԳՄ աշխատանքների է՛լ ավելի զարգացմանը: Հայրենիքի պաշտպանության գլխավոր վահանը, իհարկե, բանակն է, բայց գրականության դերն ու նշանակությունն էլ այստեղ երկրորդական չէ, նա էլ է գլխավոր, ինչպես ցույց է տալիս մեր հազարամյա պատմությունը: Մարաթոնը ենթադրում է հասարակության բարի կամքը և գրականության հանդեպ սեր ու նվիրվածություն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.