Մանվել ՄԻԿՈՅԱՆ
Բանաստեղծ, ՀԳՄ Լոռու մարզային
բաժանմունքի նախագահ
Յուրաքանչյուրիս պարտքն է ակտիվ մասնակցել
մարաթոնին
Ինչպես հայտնի է, մարտի 21-ին` Պոեզիայի միջազգային օրը, Հայկական երկրորդ հեռուստաալիքի (Հ2) հետ կազմակերպվելու է համահայկական գրական հիմնադրամի մարաթոն, որի ժամանակ հանգանակված գումարը ծառայելու է գրողների գրահրատարակչական խնդիրների լուծմանը: Սա գրողների համար բացառիկ առիթ է` համախմբվելու և բոլոր հնարավոր միջոցներով նպաստելու, որ մարաթոնի ընթացքում հնարավորինս շատ գումար հանգանակվի: Մարաթոնի ընթացքում ի հայտ կգա նաև պետական գերատեսչությունների և անհատ գործարարների պատրաստակամության չափը` օժանդակելու հայ ժամանակակից գրականությանը:
Հրատարակման արժանի գրքեր, փառք Աստծու, գրվում են և՛ ավագ սերնդի, և՛ երիտասարդ գրողների կողմից. տպագրվելը մեծ լիցք կհաղորդի նրանց` հետագայում ևս բարձրարժեք գործեր ստեղծելու համար:
Համոզված եմ, որ սփյուռքահայ բարերարները ևս անմասն չեն մնա հայ գրականության զարգացմանն իրենց նպաստը բերելուց: