Քրիս ԲՈՀՋԱԼՅԱՆ
Ամերիկահայ արձակագիր
Հայ գրականությունը լի է դառնություններով, սակայն հզոր է և բազմազան: Եվ անկախ այն բանից, ստեղծագործում ենք արևելահայերենով, արևմտահայերենով, անգլերենով, ֆրանսերենով, ռուսերենով կամ աշխարհով մեկ մեր գրական-խոսակցական լեզուն դարձած անթիվ-անհամար լեզուներից ցանկացածով, շարունակում ենք խորապես կապված մնալ Սևանի ջրերին և Արարատի գագաթին: Խնդրում եմ նպաստել հայ գրողների բեղմնավոր գործունեությանը մեր սիրեցյալ Հայաստանում` սատարելով Հայաստանի գրական հիմնադրամի կարևոր ու մեծ աշխատանքին: