Արամ ԱՐՔՈՒՆ
Ամերիկահայ պատմաբան, հայագետ,
խմբագիր-թարգմանիչ
Շատ դյուրին է աննկատ թողնել կամ անտեսել հայ գրականությունը, երբ ստիպված ես առնչվել անառարկելի, հրատապ, անմիջական ֆիզիկական կարիքների հետ: Սակայն Հայաստանը սոսկ պետություն չէ` իր շենքերով, հաստատություններով ու մարդկանցով: Այն մեր մշակույթն է, որ միավորում և ոգևորում է մեզ: Եվ պետք է վստահ լինենք, որ մեր ձայնը կշարունակի լսելի լինել աշխարհում, և մեր մասին կգրեն ինչպես հայերը, այնպես էլ օտարերկրացիները:
Սատարելով Հայաստանի գրական հիմնադրամին` կօգնենք ծառայելու այդ նպատակին: