Վահե Արսեն
Բանաստեղծ, գրականագետ
«Արտասահմանյան գրականություն»
հանդեսի խմբագիր
Գրականության համար գումար հանգանակելը բարձր գիտակցության հասած հասարակության գործն է: Այն հասարակության, որի անդամն իր, իր հոր և իր որդու փորձից գիտե, թե պատերազմն ինչ է, և հիմա էլ պատրաստ է երկրի սահմանները պաշտպանել: Որակյալ գրականությունը մեր լեզուն է, մեր ազգային էատարրը, այն միակը, որով տարբերվում ենք մյուս բոլոր ազգերից ու նաև մյուս բոլոր ազգերին մերձեցնում ենք մեզ՝ թարգմանելով վերջիններիս գրականությունն ու հանձնելով մեր հասարակությանը: Սա նաև երկուստեք պարտավորեցնող է. տպագրել միայն բարձրորակ գրականություն, թարգմանել բնագրերից՝ մասնագիտորեն ու արհեստավարժ, տնայնագործությունն այստեղ տեղ չունի: