Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ
Բանաստեղծ, թարգմանիչ
«ՀԳՄ» հրատարակչության տնօրեն
Գրահրատարակչական գործի կարևորությունը իմաստավորելու ամենադիպուկ խոսքերից մեկն եմ ուզում ասել՝ վերցված Ի. Բրոդսկու էսսեից. «Անհատը, ով չի ընթերցում, հատուցում է իր ճակատագրով, իսկ ազգը հատուցում է իր պատմությամբ»:
Գեղարվեստական գրականության ընթացքը պիտի ապահովել գուրգուրանքով և առանձնահատուկ: Այն մեր հոգեկերտվածքն է և ապագա ուղղված լուսարձակը: Մարաթոնի մասնակիցներն իրենց ներդրումով իրենք էլ են դառնում մասը գրահրատարակչական ընթացքի: