Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ
Արձակագիր, դրամատուրգ
«Գրեթերթի» խմբագիր
Այս հեռուստամարաթոնը նշանակալից է նաև՝ որ մեկ անգամ ևս հանրայնորեն հիշեցնում է գրականության գոյությունն ու կարևորությունը: Թող չթվա, թե դրամահավաքը գրողի համար է (մեր գրողը սովոր է համեստ ապրուստի), այլ գրականության համար, տպագրության սպասող գրքերի, գրական շփումների աշխուժացման, գրական մամուլի խթանման համար: Սիրե՛ք ձեր գրականությունը, նա փոր չի կշտացնում, բայց հարստացնում է ձեր ներաշխարհը, ճաշակը, միտքն ու զգացմունքները, վերցրեք գիրքը, ընկղմվեք բազկաթոռում, կարդացեք. անփոխարինելի վայելք է…