Ալբերտ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Ալբերտ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
Բանաստեղծ, թարգմանիչ,
«Լիտերատուրնայա Արմենիայի» խմբագիր

Գրողները երբեք հատուկ ուշադրություն չեն պահանջել իրենց նկատմամբ: Թուղթ ու գրիչ. սա է նրանց ողջ ունեցվածքը: Մինչև համակարգչային դարաշրջանը նրանցից շատերն անգամ գրասեղան չեն ունեցել, բայց նշանավոր գործերը ստեղծվել են բոլոր դարերում` սերմանելով իմաստություն ու բարություն: Ասվածի հաստատումը մարդկության ողջ պատմությունն է:
Մենք հաճախ չափից ավելի խիստ ենք մեր նկատմամբ, իսկ մեր ժամանակակից գրականությունը մեզանից ավելի բարձր են գնահատում արտերկրում:
Հայաստանի գրողներին ինչո՞ւ է անհրաժեշտ ֆինանսներ: Որպեսզի հրատարակվեն նոր գրքեր հայերեն և այլ լեզուներով, որպեսզի հայերեն թարգմանվեն համաշխարհային գրականության լավագույն նմուշները: Որպեսզի ծրագրեր իրականացվեն, որոնց նպատակը մեր մշակույթի հանրահռչակումն է: Որովհետև մշակույթն ու գիտությունը ազգի ճշմարիտ դեմքն են:
Եվ ամեն մի դրամը, որ կուղղվի այդ ազնիվ նպատակների համար, իր արձագանքը կունենա աշխարհի շատ անկյուններում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։