Վարդան
ՀԱԿՈԲՅԱՆ
Արցախի ԳՄ նախագահ
Մեր ազգային արժեհամակարգում, անշուշտ, իրենց հիմնավոր տեղն ունեն ոչ միայն գրականության ու արվեստի, գիտության ու մշակույթի կամ այլ բնագավառներում ստեղծված մեր անկրկնելի գլուխգործոցները, այլև այն առանձնահատուկ գծերն ու հատկանիշները, որոնք բնորոշ են հայ մարդուն, կազմում են նրա հարուստ ներաշխարհի անսպառ պաշարները: Այս ամենի մասին ես հաճախ եմ մտածում, մանավանդ, երբ փորձում եմ գտնել այն ոլորտը, ուր մենք կարող ենք լինել անգերազանցելի: Դա մեր գիտությունն է, դա մեր հոգևորն է, մեր հայկական բնույթը, որտեղ առանցքային դեր ունի ազգային բարերարությունը, առանց որի մեր երկիրը չի կարող լինել մեր երկիրը՝ որքան էլ մերը լինի, առավել ևս՝ չի կարող դառնալ մեր ուզած երկիրը:
Երբ արցախյան սահմանի վրա համարյա ամեն օր զինվոր է զոհվում, ես պատրաստ եմ անգամ սոված մնալ, ինչպես ասում են, բայց զենք գնել: Եվ ինչքան էլ Մայակովսկին պնդի, թե բանաստեղծությունը ռումբ է և դրոշ, միևնույնն է, պահը հիմա ոչ «պոետական» ռումբ է պահանջում, որովհետև չարի դեմ բարությամբ գնալը, իր հերթին, մի նոր չարություն ու մեղք է:
Ադրբեջանը կեղծ «պետություն» է, շինծու, այն պիտի վերանա, որ այս հողի վրա ազատություն ու խաղաղություն լինի: Եվ կվերանա, ինչպես անձրևից հետո ծնունդ առած «աղբյուրը»:
Ասում են, վատ ժողովուրդ չի լինում: Համաձայն եմ: Բայց չէ՞ որ ազերիներն ընդամենը հարյուր տարվա (ոչ լրիվ) միավորումներ են, ազգ ու ժողովուրդ չեն, ազգ ու ժողովուրդ դառնալու համար հազարամյակներ են հարկավոր:
Ամփոփեմ ասելիքս. ոսոխը մեզ կհաղթի այն ժամանակ, Աստված մի՛ արասցե, եթե մենք կորցնենք մեր հոգևորը: Ուստի, գրական հեռուստամարաթոնի կազմակերպումը շատ կարևոր ու անհրաժեշտ է, ինչպես զենքը՝ սահմանի վրա: Գրականությունը միշտ էլ պայքարի թեժ առաջնագիծ է եղել հայերիս համար: Ահա այս հույսով ու խոհով ենք արցախցիներս մոտենում գրական մարաթոնին: Եվ համոզված ենք, այն, հիրավի, կդառնա մեր զինական հաղթանակների ամրապնդման ու արդյունավորման մի նոր առհավատչյա:
Հոգևորը զորեղ հավատն է, ուժն ու կորովն է այն ձեռքերի, որոնք հայրենիքը պաշտպանելու համար զենք են բռնում: