Զորի ԲԱԼԱՅԱՆ
Արձակագիր, հրապարակախոս
Այսօր հենց միայն այն ենք լսում, մանավանդ երիտասարդներից, թե իբր՝ մեր ինչի՞ն է պետք գիրքը, եթե համակարգիչ ունենք£
Մենք չէ, որ ասել ենք, այլ հին փիլիսոփաները, որ գրականությունը, այսինքն՝ ինքը գիրքը, անբաժանելի է մշակույթից, էթիկայից, գեղագիտությունից, փիլիսոփայությունից, բուն կյանքից£ Քանզի այն սերտորեն կապված է հենց կյանքի հետ£
Հիշեցնենք, որ հին Հայաստանում, թղթի հայտնագործությունից դեռ շատ առաջ, օգտվել են գլանաձև ձեռագրերից, պապիրուսից, մագաղաթից, և առաջիններից մեկն են հայտնագործել տպագրական հաստոցը£ Բոլոր ժամանակներում գիրքը մեզ համար եղել է ռազմավարության մարմնացում՝ ուղղված ապագային£