Սուրբ հայրենիքի փրկության համար
Հերոսներն իրենց կյանքը զոհեցին,
Որպես սուրբ մատաղ,
սրբազան նշխար,
Որպես վեհագույն արարք թանկագին:
Հերոսներ եղան, որ կյանք զոհելով
Դեռ փրկված կյանքով
Սուրբ հայրենական ջինջ նվիրումով
Հաղթության փառքով
դափնեվորվեցին:
Տուն վերադարձան նվաճած փառքով
Ու տեր կանգնեցին սուրբ հայրենիքին.
Ազգն էլ նրանց օծեց պաշտոնով,
Ինչպես վայել է հաղթած հերոսին:
Բայց ինչ-որ մի ծին խեղվեց ոլորտում,
Խեղվեց քվանտը սուրբ հերոսական,
Հերոսը փոխվեց, դարձավ արնախում,
Իր փրկած ազգի հախռողը արյան:
Փրկված հայրենու ապրելու համար,
Փրկված հերոսներն, ավաղ,
նզովք են.
Հերոս տղերքը նվիրմամբ խոնարհ,
Երբ տուն են դառնում,
վառում են գեհեն:
Նրանց վայել չէ թեկուզ փրկվելով
Անձնազոհության բագնի հրդեհից
Վաստակած դափնին
հայրենյաց բարով
Տուն վերադառնան արյունի դաշտից:
Տուն վերադառնան հայրենիք փրկած
Բայց ագահության ինչ-որ մղումով,
Հարստության ու փառքի ծարաված
Դառնան կեղեքիչ, խժռող, մոլուցքով:
Հայրենիք փրկած վեհ հերոսները
Ավաղ, թող մնան
հաղթության դաշտում,
Որպես հավաստիք, որ հայրենիքը
Ապահով մնա ազգության գրկում:
Գլենդել, Կալիֆոռնիա
Այո՛, հերոսը պիտի մնա իր դիրքերում որպես գեհենի դեմ պայքարող, ոչ թե որպես հախռիչ և կողոպտիչ, ինչպես օրինակ-նմանը հայտնի է, որ պետք է ուղղակի պատիժ ստանար։ Գրիշ Դավիթյանը պատշաճորեն այդպեսի -ի արարքը բնութագրել է։