ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԸ ԱՅԼ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ

Կուբայում, «Vision Hidros» հրատարակչության կողմից հրատարակված «Իմ Մայրիկ» («Mu Mother») անթոլոգիայում, որտեղ աշխարհի տարբեր երկրների բանաստեղծների՝ մորը նվիրված գործեր են ամփոփված, տեղ է գտել նաև Լևոն Բլբուլյանի «Մորս» բանաստեղծությունը՝ հայերեն, իսպաներեն զուգահեռաբար, հեղինակի` մոր հետ միասին լուսանկարով, նրա մասին կենսագրական համառոտ տեղեկությամբ:
Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Հավանայում մայիսի 23-28-ը կայացած պոեզիայի միջազգային փառատոնին, որին բանաստեղծը ևս հրավիրված էր, թեև, հանգամանքների բերումով, չկարողացավ մեկնել: Բայց կարելի է ասել, որ շնորհիվ մայրերգության ուշագրավ այդ ժողովածուում տպագրված գեղեցիկ բանաստեղծության նա, այնուամենայ- նիվ, ինչ-որ չափով մասնակցել է փառատոնին…
Շնորհավորում ենք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։