Հայրենի Մեծավան գյուղի մշակույթի տանը հունիսի 7-ին տեղի ունեցավ Մելս Բաղդասարյանի ծննդյան 70-ամյա և ստեղծագործական գործունեության կեսդարյա հոբելյաններին նվիրված միջոցառում: Ներկաները նախ դիտեցին Վանաձորի «ֆորտունա» մարզային հեռուստաընկերության` դերասան, ասմունքող Իվան Անտոնյանի հեղինակային «Լոռու արվեստագետներ» ֆիլմա- շարի Մելս Բաղդասարյանի մասին պատմող ֆիլմը. ներկայացվեց գրողի կյանքի ու ստեղծագործության ուղին` սկսած որբ ու դժվարին մանկությունից, ուսանողական տարիներից մինչև մեր օրերը: Ֆիլմի ցուցադրման ավարտին Մեծավանի մշակույթի տան տնօրեն Էլմիրա Սոլոյանի ղեկավարած «Շահնազար» թատերական խմբակի սաները ներկայացրին գրական-գեղարվեստական բեմականացում: Ընթերցվեցին նաև գրողի բանաստեղծություններից: Խոսք ասացին Արամ Ռևազյանը, Սամվել Խալաթյանը, Լենա Անթառանյանը, Մայիս Խաչատրյանը և Ջիվան Գասպարյանը: Խմբակի սաներն ու բանախոսներն իրենց ելույթներում ներկայացրին Մելս Բաղ- դասարյանի կյանքը, ստեղծագործությունն ու բեղմնա-վոր ժառանգությունը. բանաստեղծական ժողովածուները, արցախյան հերոսամարտին նվիրված արձակ ստեղ- ծագործությունները, հրապարակախոսական հոդվածները: Ծննդյան 70 և ստեղծագործական գործունեության կեսդարյա հոբելյանների առթիվ Մելս Բաղդասարյանին պատվոգիր հանձնվեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, շնորհավորագիր` Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալ` ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի անուններից: Հանդիսության վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ բանաստեղծը:
Մարինե ՎԱՆՅԱՆ