Շնորհանդես Աշտարակում

Աշտարակ քաղաքի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցում կայացավ Արտավազդ Նազարյանի «Մասնատուփ» գրքի շնորհանդեսը: Գիրքն ամփոփում է հեղինակի տարբեր տարիների ստեղծած բանաստեղծական շարքերը, որոնք ժամանակակից մարդու խոհերի ու զգացումների գեղարվեստական արտացոլումներ են և աչքի են ընկնում ասելիքի խորությամբ, բանաստեղծական ձևերի բազմազանությամբ ու լեզվաոճական արտահայտչամիջոցների հարստությամբ:
Բանաստեղծի ստեղծագործություններն իրենց ելույթներում արժևորեցին ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը, գրքի առաջաբանի հեղինակ, բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը, «Արագածոտն» գրական-մշակութային միության նախագահ, բանաստեղծ և նկարիչ Արևշատ Ավագյանը, բանաստեղծ Վրեժ Սարուխանյանը և ուրիշներ:
Հեղինակի բանաստեղծությունների ընթերցմամբ հանդես եկան դերասան Սամվել Միքայելյանը, այլ ասմունքողներ: Կատարվեցին նաև երաժշտական համարներ:

Լ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
Աշտարակ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։