Հայաստանի գրողների միությունը և ԱՄՆ Հայ գրողների և Լրագրողների միությունը համատեղ սահմանել են ամենամյա մրցանակ «Դրվատանքի մագաղաթ» խորագրով։ Մրցանակները տրվում են միայն սփյուռքահայ ստեղծագործողների։ 2023 թվականին մրցանակի են արժանացել 8 սփյուռքահայ գրող և արվեստագետ՝
Սարգիս Վահագն (ԱՄՆ) – արձակագիր
Փանոս Ճերանեան (Կանադա) – բանաստեղծ
Վազգեն Վանատուր (ԱՄՆ) – բանաստեղծ
Խաչկար (ԱՄՆ) – արձակագիր
Ռոպեր Հատտեճեան (Թուրքիա) – արձակագիր
Իգնա Սարըասլան (Թուրքիա) – բանաստեղծ
Ալլա Թումանյան (ԱՄՆ) – դերասանուհի
Հովհաննես Բաբախանյան (ԱՄՆ) – դերասան