ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ ԽՈՍԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ

317346545_839757927332316_334481352284377803_nԴեկ­տեմ­բե­րի 2-ին ՀԳՄ Կ­լոր սրա­հում տե­ղի ու­նե­ցավ բա­նաս­տեղծ, թարգ­մա­նիչ Ա­գա­պի Մկրտչ­յա­նի (­Գեր­մա­նիա)՝ Գեր­մա­նիա­յում լույս տե­սած «­Կա­պույ­տը շո­յում է մտքիս թևե­րը» գրքի շնոր­հան­դե­սը: Գր­քում ընդգրկ­ված են ար­ցախ­ցի գրող­նե­րի բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ:
ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, ներ­կա­յաց­նե­լով թարգ­մա­նիչ, բա­նաս­տեղծ, ման­կա­վարժ Ա­գա­պի Մկրտչ­յա­նին և ն­րա՝ հա­յե­րե­նից գեր­մա­նե­րեն թարգ­մա­նութ­յուն­նե­րը՝ ժա­մա­նա­կա­կից հայ պոե­զիա­յի ան­թո­լո­գիա, հայ ժո­ղովր­դա­կան հե­քիաթ­ներ, Պա­րույր Ս­ևա­կի պոե­զիան, հայ ար­ձա­կի հա­վա­քա­ծու, նրան հանձ­նեց «­Կան­թեղ» մրցա­նա­կը՝ հայ դա­սա­կան և ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րին գեր­մա­նա­ցի ըն­թեր­ցո­ղին ներ­կա­յաց­նե­լու հա­մար:
Ա­գա­պի Մկրտչ­յա­նը, պար­տա­վո­րեց­նող հա­մա­րե­լով «­Կան­թեղ» մրցա­նա­կը, խո­սեց նա­խագ­ծե­րի մա­սին, ո­րոնք պատ­րաստ­վում է ի­րա­գոր­ծել ա­ռա­ջի­կա եր­կու տար­վա ըն­թաց­քում: Անդ­րա­դառ­նա­լով «­Կա­պույ­տը շո­յում է մտքիս թևե­րը» գրքին՝ նա խոս­տո­վա­նեց, որ այն իր հա­մար հո­գու խո­րը պա­հանջ էր ու պարտ­քի զգա­ցում Ար­ցա­խի հան­դեպ, ու­զում էր ինչ-որ մի ձևով լի­նել Ար­ցա­խի կող­քին: «Ընդգրկ­ված է 16 բա­նաս­տեղծ, ընտր­վել է յու­րա­քանչ­յուր հե­ղի­նա­կից 2-ա­կան գործ՝ պա­տե­րազ­մի, սի­րո, հայ­րե­նի­քի կորս­տի թե­մա­նե­րով»,- ա­սաց նա՝ տե­ղե­կաց­նե­լով, որ նա­խա­տես­վում է գիր­քը ներ­կա­յաց­նել Գեր­մա­նիա­յի տար­բեր քա­ղաք­նե­րում՝ ոչ միայն հայ հա­մայնք­նե­րում, այլև գեր­մա­նա­ցի ըն­թեր­ցո­ղին: Գր­քի վեր­ջա­բա­նը գրել է բա­նա­սի­րա­կան գի­տութ­յուն­նե­րի դոկ­տոր Թե­սա Հոֆ­մա­նը, ո­րը ար­հես­տա­վարժ կեր­պով ներ­կա­յաց­րել է Ար­ցա­խի պատ­մութ­յու­նը:
Դ­րա­մա­տուրգ, «ԳԹ»-ի խմբա­գիր Կա­րի­նե Խո­դիկ­յա­նը աշ­խար­հի հետ խո­սե­լու դի­վա­նա­գի­տութ­յան ճա­նա­պարհ­նե­րից մե­կը հա­մա­րեց մշա­կույ­թը, մաս­նա­վո­րա­պես՝ թարգ­մա­նա­կան գրա­կա­նութ­յու­նը, քա­նի որ, ի տար­բե­րութ­յուն ե­րաժշ­տութ­յան, կեր­պար­վես­տի, ո­րոնք թարգ­մա­նի կա­րիք չու­նեն, գրա­կա­նութ­յու­նը ոչ միայն ինք­նա­բավ է, այլև ինք­նա­փակ է, հար­կա­վոր է միջ­նորդ, ո­րը կկա­րո­ղա­նա գրո­ղի ա­սե­լի­քը փո­խան­ցել աշ­խար­հին մեկ այլ լեզ­վով: Ըստ նրա՝ Ա. Մկրտչ­յա­նը ազ­գան­պաստ գործ է ա­նում, քա­նի որ գիր­քը ներ­կա­յաց­նում է ոչ միայն Գեր­մա­նիա­յի հայ հա­մայն­քին, այլև գեր­մա­նա­ցի ըն­թեր­ցո­ղին: «­Շատ կար­ևոր է, երբ գիր­քը կապ է դառ­նում մեկ այլ ժո­ղովր­դի հետ»,- ա­սաց նա՝ անդրա­դառ­նա­լով Ա. Մկրտչ­յա­նի թարգ­մա­նա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յա­նը, պա­հանջ­կո­տութ­յա­նը թարգ­ման­վող յու­րա­քանչ­յուր բա­ռի նկատ­մամբ: «Ես վստահ եմ, որ իմ պատմ­ված­քը հա­սել է գեր­մա­նա­ցի ըն­թեր­ցո­ղին այն­պես, ինչ­պի­սին ես կու­զե­նա­յի»,- ամ­փո­փեց Կ. Խո­դիկ­յա­նը:
Հեր­մի­նե Նա­վա­սարդ­յա­նի կար­ծի­քով՝ որ­քան շատ լի­նեն թարգ­մա­նութ­յուն­նե­րը, այն­քան ան­մի­ջա­կան հա­ղոր­դակ­ցութ­յու­նը կի­րա­կա­նա­նա: «Ա­գա­պին ու­ղիղ կա­մուրջ է, չկան միջ­նորդ­ներ այլ լեզ­վից»,- շեշ­տեց նա: Թարգ­ման­չի անձն­վեր աշ­խա­տան­քի, պա­տաս­խա­նատ­վութ­յան ու պա­հանջ­կո­տութ­յան մա­սին ե­լույթ ու­նե­ցան նաև Պետ­րոս Դե­միրճ­յա­նը, Ա­նուշ Վար­դան­յա­նը, Ար­մե­նու­հի Սիս­յա­նը, Ա­լիս Հով­հան­նիս­յա­նը: Գիր­քը տպագր­վել է գեր­մա­նա­կան Glare Verlag հրա­տա­րակ­չութ­յու­նում:

Շա­քե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։