Մելս ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մենք դեռ երեկ

Մենք դեռ երեկ ծանոթ չէինք,
Չգիտեինք դեռ իրարու,
Ու թե հանկարծ հանդիպեինք,
Իրար չէինք բարևելու:

Կանցնեինք մենք իրար մոտով
Օտարի պես, իրար օտար,
Կտարվեի ես քո տեսքով,
Կնայեի ես քեզ երկա՜ր,

Մինչև այնքան հեռանայիր,
Որ աչքս էլ չտեսներ քեզ,
Սիրտս գերի դու տանեիր,
Ու առանց սիրտ մնայի ես:

Բայց ի՜նչ հրաշք` հանդիպեցինք
Եվ ծանոթներ դարձանք սիրով,
Մենք, որ երեկ ծանոթ չէինք,
Չգիտեինք դեռ իրարու…

Լուսաբացը չեղար սիրուս,
Ոչ էլ կեսօրն իմ սիրաշատ,
Մեղմալույսն ես մայրամուտիս
Ու երազըս, ախ, ինձ անհաս…

Էլի դու ես
Իմ հուշերի գանձարանում առաջինը էլի դու ես,
Քնած լինեմ, լինեմ արթուն,
Ինձ քուն բերող,
Ինձ արթնացնող
Քաղցր սերս էլի դու ես:
Լինեմ հեռու-հեռուներում` քեզնից հեռու,
Ուրիշ ոչ մի կարոտ այնպես ինձ չի տանջի,
Կարոտներս բոցավառող,
Ինձ տուն կանչող,
Ինձ ժպտացող,
Անցած կյանքիս հուշերի մեջ
Ու այս պահի մտքերի մեջ
Էլի՛ դու ես,
Էլի՛ դու ես,
Իմ Հայաստան:

***
Հազար տարի հետո, եթե նորից
պիտի աշխարհ գամ,
Կուզեմ միայն Հայաստանում
էլի՛ ես հա՛յ աշխարհ գամ.
Այնժամ հաստատ Հայաստանըս
ծովից ծով է լինելու-
Երնեկ իղձս իղձ չմնա,
երբ էլ կրկին աշխարհ գամ…

***
Դուռըս բաց է, եկե՛ք, ինչ ունեմ ու չունեմ
Հավաքեմ ու ձեզ տամ անմնացորդ,
Միայն կարիքի մեջ դուք չմնաք,
Միայն տունս մտնի ամեն անցորդ:
Դուռըս բաց է, եկե՛ք, ես ձեզ կաթիլ-կաթիլ
Շիթ-շիթ արցունքս տամ` զուլալ-զուլալ:
Դուք այն ինձնից տարեք ծարավ այն հավքերին,
Ու վարդերին տարեք, որ չմնան ծարավ:
Եկե՛ք, աչքերս տամ` ձեր լույսն առատ լինի,
Մութը վանեմ ձեզնից հեռու-հեռու,
Պետք է` սիրտս էլ տամ` թող ձեր ցավը տանի,
Միայն թե ոչ մի սիրտ թող չցավի:

***
Քո ցերեկը ինձ հետ կապող
Միակ ճամփան կարոտն է իմ,
Իմ տենչերի, իմ կանչերի
Միակ վկան արցունքն է իմ:
Մտքիս ձեռքը քեզ գուրգուրող,
Մտքիս շուրթը քեզ համբուրող,
Մտքիս տենչը ծոցդ մտնող
Միակ վկան, ա՜խ, միտքն է իմ…
Քո գիշերը ինձ հետ կապող
Միակ ճամփան երազն է իմ,
Հուշեր բերող, հուշեր տանող
Միակ ճամփան երազն է իմ…

***
Ամեն մեկդ մի պայծառ լույս,
Ամեն մեկդ հավատ ու հույս,
Ամեն մեկդ մի տան ճրագ,
Ամեն մեկդ մի տան կրակ,
Ամեն մեկդ արծիվ հայոց,
Թշնամու դեմ դարպաս եք գոց:
Բայց ի՞նչ օգուտ, բայց ի՞նչ օգուտ,
Որ հեռու եք հայրենիքից,
Որ, ա՜խ, չունեք կարոտ ու գութ,
Որ թողել եք ձեր տունը փակ,
Որ թողել եք անհիշատակ
Ու օտարի լուծն եք քաշում,
Հայոց լեզուն եք մոռանում
Ու վանքեր եք հեռվում շինում
Ու թողնում եք մեր Վանքն ավեր
Ու մեր Տունը, ա՜խ, բնավեր…
Լեզվով սիրում, կարոտում եք,
Պաշտպանում եք մինչև անգամ,
Գործով, սակայն, հեռանում եք,
Հեռանո՛ւմ եք մեղք ու անկամ…
Ախ, ե՞րբ պիտի դուք ետ դառնաք,
Որ շենանա երկիրը մեր,
Որ թշնամու սրտին դառնաք
Մութ ու ավեր…

***
Այս ինչ գեն է մեջը նստած, միշտ ոռնում է գայլի պես,
Յաթաղանը կացնի փոխել արյունարբու գայլ է, տե՛ս,
Ազգեր, ձեզ էլ կհոշոտի, սթափ եղեք, թուրք է նա,
Չի հարցնի` ո՞վ է դեմը` ծոցվոր կի՞ն, թե՞ երեխա:
Ժանիքները արյունոտված` քնած մարդ է որոնում,
Որ հոշոտի բորենու պես ու դարձյալ չհագենա…

Թուրքին

Ադրբեջանցի բանաստեղծ Վեհիր Զադեին լսելուց հետո

Անծանոթ չեմ ես քո կյանքի պատմությանը-
Կուզե՞ս հիմա` հենց սկզբից անգիր ասեմ,
Կուզես` մի քիչ հեռվից ես գամ` վկայելով,
Թե դու ով ես, ուրկից կուգաս, ինչ ես եղել:

Գիտեմ, որ դու հենց էն գլխեն բարբարոս ես`
Յաթաղանով, կացնով զինված,
Դեմդ ելած օտար ազգի հոշոտում ես`
Գայլաժանիք ատամներդ արյունոտված:

Գողանում ես աչքիդ ընկած ամենայն ինչ`
Հավ թե ոչխար, հորթ, ցուլ թե կով,
Մինչև անգամ գողանում ես մատուռ ու վանք`
Շնորհազուրկ ապ ու պապիդ գովքն անելով,
Որ իբր թե կառուցողը հենց նրանք են…
Հապա մարդկա՞նց տաղանդաշատ.
Նիզամուն էլ ո՞նց ես ուզում ձեզնով անել
Ու նրանով հպարտանալ…

… Էհ, ինչ ասեմ, էլ ինչ ասեմ,
Այս ամենը ինձնից ավել գիտես և դո՛ւ,
Բայց քո գենը, որ գալիս է Աթաթուրքից
Ու Էնվերից, ու Ջեմալից, ու եսիմ թե` էլ որ նեռից,
Մեջըդ մտած քեզ տանում են չարությանը արյունարբու…

Մեր տան պատերը
Մեր տան պատերը ճաք են տվել,
Աստված իմ, ես ինչպե՞ս քանդեմ դրանք,
Նրանց ներսում որքա՜ն հեքիաթներ կան սառած –
Ես ո՞նց գործեմ ախր նման հանցանք:

Պապիս շունչն է այնտեղ` ջե՜րմ ու բարի՜,
Տատս փրփուր լավաշ շա՜տ է թխել այնտեղ,
Տաք գուլպա է գործել այնտեղ ամեն տարի,
Որ մենք ձմռան ցրտին տաքուկ մնանք:

Հիմա նրանք չկան: Հուշն է մնում,
Հուշը ինչպե՞ս ախր ես ավերեմ, Աստված,
Առանց այդ էլ ցավից աչք չեմ փակում,
Էլ ո՜ւր մնաց գործեմ նման հանցանք…

2 thoughts on “Մելս ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

  1. Շատ համով է՝ ինք ալ, գրած բանաստեղծութիւններն ալ:
    Այլեւ իսկական հայրենասէր, այն հազուագիւտ :տեսակէն, որ հայրենիքը չի պայմանաւորեր զանազան եսապաշտ արժէքներով, այլ այն իրեն համար կայ իբրեւ ինքնագոյ արժէք:

  2. Շատ համով է՝ ինք ալ, գրած բանաստեղծութիւններն ալ:
    Այլեւ իսկական հայրենասէր, այն հազուագիւտ :տեսակէն, որ հայրենիքը չի պայմանաւորեր զանազան եսապաշտ արժէքներով, այլ այն իրեն համար կայ իբրեւ ինքնագոյ արժէք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։