Հուլիսի 17-ին Բյուրականի աստղադիտարանի տնօրինությունը Գիտությունների ակադեմիայի հումանիտար բնագավառի ինստիտուտների տնօրեններին և ստեղծագործական միությունների նախագահներին հրավիրել էր մասնակցելու «Աստղագիտությունը և մշակույթը» խորհրդաժողովին:
Ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, փոխտնօրեն Արեգ Միքայելյանը, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, Էրեբունի-Երևան թանգարանի տնօրեն, ճարտարապետ Գագիկ Գյուրջյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և ՀԳՄ գործադիր տնօրեն Ղուկաս Սիրունյանը:
Էդվարդ Միլիտոնյանը ելույթ ունեցավ «Գրականությունը և աստղագիտությունը» թեմայով: Ըստ նրա՝ «սկսած հին ժամանակներից, գրականության մեջ արծարծվում է աստղերի և տիեզերքի թեման, և դա գրաքննադատության և ուսումնասիրության հրաշալի նյութ կարող է լինել»: Էդ. Միլիտոնյանը նշեց նաև, որ ՀԳՄ-ն պատրաստ է մշտապես համագործակցել աստղադիտարանի հետ:
Ներկաները ծանոթացան Բյուրականի աստղադիտարանին, պատմությանը, տեխնիկական հագեցվածությանը: Վերջում ստորագրվեց համագործակցության հուշագիր:
Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ