ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Հունիսի 5-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության հերթական նիստը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց Գրողների միության 2015-ի առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունը, մասնավորապես շեշտելով, որ հաշվետու ժամանակաշրջանում նախատեսված ծրագրերը հիմնականում իրականացվել են: Կազմակերպվել են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց բանակի տարեդարձին, եղել են գրողների հանդիպումներ տարբեր զորամիավորումներում, մեծաքանակ գրքերի նվիրում զորամասերի գրադարաններին: ՀԳՄ նախագահն առանձնապես կարևորեց Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված նպատակային ծրագրերը՝ ցերեկույթներ, բաց դասեր եղեռնազոհ բանաստեղծների անունը կրող դպրոցներում, գրադարաններում, եղեռնազոհ գրողների ստեղծագործությունների հրատարակում տարբեր լեզուներով և այլն: Գիրք նվիրելու օրվա առթիվ գրողներն ունեցել են մի շարք հանդիպումներն ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզերի շատ դպրոցներում, տեղի գրադարաններին նվիրելով իրենց և ժամանակակից այլ հայ գրողների գրքերից: Գրողների հանդիպումներն աշակերտության հետ բազմապատկվել են մանկապատանեկան գրքի շաբաթի շրջանակում: Գրողները մասնակցել են դպրոցականների ընթերցանության օլիմպիադային: Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել են գրողներ Զորի Բալայանի և Երվանդ Տեր-Խաչատրյանի հանդիպումները Երևանի դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների հետ: Էդ. Միլիտոնյանը կարևորեց գրական միջոցառումները մարզերում՝ Թալին, Արարատ, Վանաձոր, Մեղրի, Ջերմուկ և այլն: Եղել են բազմաթիվ շնորհանդեսներ, նշվել են հոբելյաններ, հայ անվանի գրողների հիշատակի արարողություններ, ամենատարբեր թեմաներ ընդգրկող քննարկումներ: Հիշատակելի է Սփյուռքի հայ գրողների ներգրավվածությունը արդի գրական պրոցեսին. «Արդի հայ պոեզիան պարսկերենե (թարգմ.՝ Խաչիկ Խաչեր), Վեհանուշ Թեքյանի «Հանդիպում ուռկանի մեջե, մատենագետ Հովսեփ Նալբանդյանի «Հայ գիրքը Ամերիկայի մեջե գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ «Բագինիե խմբագիր Հակոբ Պալյանի, գրականագետ, հրապարակախոս Երվանդ Ազատյանի հետ և այլն: Արտերկրի գրական առնչությունների շրջանակում կազմակերպվել են «Արդի հայ պոեզիան սերբերենե (թարգմ.՝ Լյուբիցա Միլետիչ), Ալան Ուայթհորնի «Վերադարձ դեպի Հայաստանե, Մարսելա Փոլեյնի «Աշխարհի եզրըե, «Հողը կխոսիե և «Ափ մը մոխիրե եղեռնազոհ գրողների ստեղծագործությունները երեք լեզվով, ինչպես նաև հայ և գերմանացի դպրոցականների «Ուրացված-մոռացվա՞ծե, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի հետ «Իմաստախոսությունների գիրքե, «Հիսուն իրավունք ըստ Ալի Էբն Հոսեյնիիե գրքերի շնորհանդեսները: Այս տարի ՀԳՄ-ն հյուրընկալեց լիտվական Պոեզիայի գարուն փառատոնը: Երևանում էր լիտվացի գրողների պատվիրակությունը՝ Լիտվայի ԳՄ նախագահ Անտանաս Յոնինասի գլխավորությամբ: Փոխադարձ այցով Լիտվայում էր ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը:
Շարունակվում է համագործակցությունը արտասահմանյան մի շարք երկրների դեսպանությունների հետ: ՀԳՄ նախագահը կարևորեց աշխատանքը մամուլի և ԶԼՄ-ների հետ:
Էդ. Միլիտոնյանը համառոտակի անդրադարձավ նաև առաջիկա ծրագրերին՝ քննարկում «Մանկապատանեկան գրականության և արվեստի հիմնախնդիրներըե թեմայով, Երիտասարդ գրողների համաժողով Ծաղկաձորում, Օտարագիր հայ գրողների համաժողով, մասնակցություն «Լիտերատուրնայա Եվրազիաե գրական ֆորումին, հոբելյանների նշում և այլն:
Քննարկվեցին նաև ընթացիկ այլ խնդիրներ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։