Ամեն մի բանաստեղծություն տիեզերքի մի մոդել

Հունիսի 4-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծ, երգահան Թովմա քահանա Վահան Անդրեասյանի ««Մորու բացատե որբանոցըե բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ գիրքը տարիների գրվածքների հավաքածու է, ամփոփված են 20 տարիների լավագույն ստեղծագործությունները: «Յուրահատուկը նրա հայացքի մաքրությունն է, այն, թե մարդը ինչպես է ընկալում տիեզերքը, մարդկային հարաբերությունները, անցուդարձը, կենցաղային թվացող իրավիճակները: Վահանի ստեղծագործությունները մարդուն չպարտադրող, բայց հաճելի թրթիռ պարգևող շունչ ունենե,- ասաց նա և հավելեց. «Վահանի ասելիքը հաճախ երկրաչափական ճշգրտությունների է վերածվում. ինչ-որ տեղ կարող է թվալ չոր գծագրություն, բայց գրողի մոտ լցված է մարդկության սիրովե: Թովմա քահանան՝ Վահան Անդրեասյանը, ներկայացրեց իր գիրքը, նշելով, որ այն բաղկացած է երկու բանաստեղծական շարքից և մի պոեմից, որոնցում ընդհանուր գաղափար կա՝ մարդը որբ է այս աշխարհում: Բանաստեղծություններում օգտագործվել են նաև Ջոն Լենոնի երգերի տեքստերից տողեր, ով որբ մեծացել էր և ամբողջ կյանքում մնացել էր որբ: Պոեմում հյուսվել են իրական զրույցներ ու մղձավանջային երազներ, որ տեսել է հիվանդանոցում: Որբության թեման այստեղ էլ է անցնում որպես կարմիր գիծ:
Բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը, անդրադառնալով Վ. Անդրեասյանի մարդկային կերպարին, վստահեցրեց. «Անաղարտությունը, որ ուներ մարդկային և գրողական մտածողության մեջ, արտացոլվել է բոլոր տարիներինե: Նրա կարծիքով՝ թեև ենթադրվում է, որ պետք է հիմնականում լինեն հոգևոր բնույթի երգեր, բայց այդպես չէ: «Միայն չարիքով չի լցված կյանքը, կա նաև բարին, աստվածայինը, հույսը, ձգտումը, սերը: Այդ բոլորը խառնված են իրար և վավերացված այս գրքումե,- ասաց Ղ. Սիրունյանը:
Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանողները կարդացին Վ. Անդրեասյանի բանաստեղծություններից:
Շնորհանդեսը վարում էր բանաստեղծ Արևշատ Ավագյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։