– Ոմանք բնությունը բաժանել են երկու մասի` ուտվող և չուտվող:
– Հոգու համար միևնույն է, թե որտեղ է թաղված մարմինը:
– Գայլը, թեկուզ մենակ, սարսափելի է ոչխարի հոտի համար:
– Որտեղ ուժն է իրավունք, այնտեղ իրավունքն անուժ է:
– Յուրաքանչյուր վախկոտ ստախոս է, սակայն ամեն ստախոս չէ, որ վախկոտ է:
– Առավել սարսափելի է այն կորուստը, երբ այլևս ոչինչ չունես կորցնելու:
– Ծիծաղելի է բոլորին դուր գալը:
– Ուժն առանց արդարության կատարյալ դաժանություն է:
– Խելացի պատասխան ակնկալելու համար խելացի հարց պետք է տալ:
– Սովորությունն անընդհատ կրկնվելով` վերածվում է բնավորության:
– Համբերությունը սրտի զսպաշապիկն է:
– Եթե չլինեին վատ մտածող մարդիկ, չէին լինի համակարգիչները:
– Եթե պայքարում ես թերությունների դեմ, բոլոր արգելված ձևերը թույլատրելի են:
– Ոմանց վրա անհնարին է ստվեր նետել, քանզի միշտ ուրիշի ստվերի մեջ են:
– Երբեմն ոմանց կյանքն այնպես է փոխում, որ, ի վերջո, նմանվում են իրենց:
– Մարդու ամենահավատարիմ ուղեկիցն իր ստվերն է, բայց լինում է, որ ստվերն էլ է լքում, երբ գլխին ամպեր են կուտակվում:
– Ճիշտ խոսելն առավել դյուրին է, քան ճիշտ մտածելը:
– Եթե չես ուզում քեզ ընդհատեն, ուրեմն լռիր ժամանակին:
– Եթե հասարակությունում ամեն մարդ զբաղեցնի իր արժանի տեղը, ազդեցիկ պաշտոնների մեծ մասը թափուր կմնա:
– Հիմարի թե խելոքի հետ վիճելը նույնն է. երկու դեպքում էլ անկարող ես ապացուցել քո ճշմարտացիությունը:
– Ոմանք Հուդային մեղադրում են մատնության համար, ոմանք` վերցրած գումարի չնչինության:
– Եթե ամուսնությունը երջանկություն լիներ, Աստված Ադամին ու Եվային չէր արտաքսի դրախտից:
– Լի գրպանը երբեք չի կարող փոխարինել դատարկ գլխին:
– Բոլոր տղամարդիկ նույնն են, նրանց կանայք են տարբեր: