Մարտի 20-ին Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի դահլիճում «Հայոց Մեծ եղեռն-100» միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ Հակոբ Հարությունի «Կապույտ հազ» գրքի շնորհանդեսը:
Հանդեսի սկիզբն անսովոր էր. գրքին վերաբերող առաջին խոսքը պարի լեզվով էր («Արարա» պարի համույթ, գեղ. ղեկ.՝ Ավետիս Ղասաբյան): Այնուհետև «Կապույտ հազ» գիրքը արժևորեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ելույթ ունեցան նաև գրողներ Գոհար Նիկողոսյանը, Ալիխանե Մամեն, Կամո Վարդենցը, Աբգար Գյուլումյանը, հրապարակախոսներ՝ Սարգիս Հացպանյանը, Պավլիկ Սարգսյանը, Մեսրոպ Մեսրոպյանը, Հրազդանի դրամատիկական թատրոնի գլխ. ռեժիսոր Աշոտ Սարգսյանը: Հանդիսությանը մասնակցում էին «Հայկական լեգեոն» հ/կ-ի ներկայացուցիչները, որոնք սիմվոլիկ շարունակությունը դարձան «Կապույտ հազ» գրքի ոգեղեն կերպարների: Ելույթներն ընդմիջվում էին դերասանուհի Վանուհի Ղազարյանի՝ գրքից հատվածների ընթերցմամբ, նաև երաժշտական կատարումներով (դաշնակահարներ՝ Ռուզաննա Էքսերջյան, Էլեն Աբրահամյան, երգիչ՝ բարիտոն Բաղդասար Կարապետյան):
Հարություն ՂԱՍԱԲՅԱՆ