Մարտի 18-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծ, մանկագիր Ալեքսան Գոմցյանի ծննդյան 60-ամյակին նվիրված գրական ցերեկույթ: ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը, անդրադառնալով 1980-ականներին վրացիների և աբխազների միջև ազգամիջյան հակամարտությանը, նշեց, որ դրան ակամա մասնակից եղան նաև հայերը: Ալեքսան Գոմցյանը տուժածներից մեկն էր: «Երեխայի աշխարհn» ընկալելու-տեսնելու հայացքով Ալեքսանը դիտարկել է իր կյանքը, անցուդարձերը և իր գրվածքներում փորձում է բարություն և լույս հաղորդել»,- ասաց ՀԳՄ նախագահը և Ա. Գոմցյանին պարգևատրեց «Գրական վաստակի համար» մեդալով: Բանաստեղծ Արտաշես Արամը կարևորեց Ա. Գոմցյանի` իր արմատներից ժառանգած անկեղծությունն ու այն ճառագումը, որ նա բերում է դեպի գրականություն:
«Պոեզիան Ա. Գոմցյան բանաստեղծի առաքելությունն է, հոգևոր տարերքը, գոյության խորհուրդն ու իմաստը»,- ասաց Հրանտ Վաղարշյանը:
Ելույթ ունեցան Հայկական հանրագիտարանի տնօրեն Հովհաննես Այվազյանը, բանաստեղծներ Բագրատ Ալեքյանը, Վարդան Վանատուրը, Նոր Նորքի վարչ. շրջանի կրթության և մշակույթի բաժնի ղեկավար Հեղինե Կարապետյանը և ուրիշներ:
Ցերեկույթը վարում էր Ամիրան Գալստյանը:
Սեփ. թղթ.