Մեծ ջրանցք. պոեզիայի միջազգային փառատոնը

IMG_6268Հունիսի 22-24-ը Չինաստանի Հանչժոու քաղաքում վեցերորդ անգամ կայացավ «Մեծ ջրանցք. պոեզիայի միջազգային փառատոնը», որն այս տարի նվիրված էր մ.թ.ա. VI – մ.թ. XIII դդ. կառուցված շուրջ 2000 կմ երկարությամբ Չինական Մեծ Ջրանցքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու երրորդ տարեդարձին: Փառատոնին, Պոեզիայի և արվեստի եվրոպական ՀՈՄԵՐ մեդալի կազմկոմիտեի երաշխավորությամբ, մասնակցեց այդ մեդալի ասպետ Գագիկ Դավթյանը: 3 միլիոն տպաքանակով հրատարակված «Հանդիպում եռակամար կամրջի վրա» անթոլոգիայում, որն ամփոփում է փառատոնի 10 մասնակիցների լուսանկարները, կենսագրականներն ու գործերը, անգլերեն և չինարեն զուգադիր էջերով, տեղ է գտել հայ բանաստեղծի ստեղծագործությունների ծավալուն շարքը:

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։