ԳՐԻ ՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ

173539829_3785719864797205_2549705573860188073_n

Ապ­րի­լի 13-ին Ավ. Ի­սա­հակ­յա­նի ան­վան կենտ­րո­նա­կան գրա­դա­րա­նում, «Ազ­գա­յին գրա­դա­րա­նա­յին շա­բաթ» ծրագ­րի շրջա­նակ­նե­րում, տե­ղի ու­նե­ցավ գրող, ա­զա­տա­մար­տիկ Հո­վիկ Վար­դում­յա­նի «­Հա­վեր­ժա­կան շար­ժում» վե­պի շնոր­հան­դե­սը:
ՀԳՄ քար­տու­ղար Պետ­րոս Դե­միրճ­յա­նը ներ­կա­յաց­րեց Միութ­յան շնոր­հա­վո­րա­կան ու­ղեր­ձը, որ­տեղ մաս­նա­վո­րա­պես նշված էր, որ թեև տեխ­նի­կա­կան կրթութ­յա­նը և Ար­ցախ­յան ա­զա­տա­մար­տին կա­մա­վոր մաս­նակ­ցութ­յա­նը՝ Հո­վիկ Վար­դում­յա­նը հո­գով մշտա­պես կապ­ված է մնա­ցել իր բուն կոչ­մա­նը՝ գրի ու գրա­կա­նութ­յան նվիր­յա­լը լի­նե­լու ա­ռա­քե­լութ­յա­նը:
Հ. Վար­դում­յա­նի՝ որ­պես հայ­րե­նա­սեր քա­ղա­քա­ցու, տա­ղան­դա­վոր գրո­ղի մա­սին խոսք ա­սա­ցին գրա­կա­նա­գետ, գրաքն­նա­դատ Դա­վիթ Գաս­պար­յա­նը, ար­ձա­կա­գիր, հրա­պա­րա­կա­խոս Ա­լիս Հով­հան­նիս­յա­նը, պատ­մա­բան Գ­ևորգ Յա­զըճ­յա­նը, «­Հայ­կա­կան հան­րա­գի­տա­րան հրա­տա­րակ­չութ­յան» տնօ­րեն և գլ­խա­վոր խմբա­գիր Հով­հան­նես Այ­վազ­յա­նը, բա­նաս­տեղծ, ար­ձա­կա­գիր, դրա­մա­տուրգ, ռե­ժի­սոր Ռու­բեն Մա­րուխ­յա­նը, թարգ­մա­նիչ Էմ­մա Բե­գի­ջան­յա­նը և­ ու­րիշ­ներ։
Գ­րո­ղի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րից հատ­ված­ներ ըն­թեր­ցե­ցին դե­րա­սա­նու­հի Գա­յա­նե Սամ­վել­յա­նը, աս­մուն­քող Աի­դա Ա­սա­տուր­յա­նը և դե­րա­սա­նու­հի, ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ Մայ­րա­նուշ Գ­րի­գոր­յա­նը։ Հե­ղի­նա­կա­յին եր­գե­րի կա­տար­մամբ ե­լույթ ու­նե­ցավ եր­գիչ, եր­գա­հան Ար­սեն Համ­բար­յա­նը։
Շ­նոր­հա­կա­լա­կան խոս­քում Հո­վիկ Վար­դում­յանն անդ­րա­դար­ձավ ազ­գա­յին միաս­նութ­յան ծրագ­րա­յին հար­ցե­րին:
Շ­նոր­հան­դե­սը վա­րեց դե­րա­սա­նու­հի Գա­յա­նե Սամ­վել­յա­նը։

Շա­քե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։