Էսպես չէր լինելու՝ պատի տակ, խեղճ ու կրակ, քթի ծլոլը վեր քաշող որբ երեխու պես, նեղացած ու վեհերոտ, սպասումները մարած, անհույզ հայացքը՝ աշխարհի անցուդարձին: Ո՞ւր մնաց էն հաղթական ոգին, էն ինքնիշխան երկիր ունենալու տենչը, էն երազն ու ճախրանքը՝ ո՞վ գրպանեց: Ներսուդրսի ո՞ր տականքները խփշտեցին մեր սերն ու հավատը, և հիմի ոգեղեն ի՞նչ հանդերձներով ենք մոտենում 2015 ՝ մեր զգոնությունն ու սթափությունը, մեր եռանդն ու ջանքը, լինելիության համար անմնացորդ նվիրում ու միասնականություն պահանջող թվականին: Կա՛, չի՛ հատնել, անսպառ է մեր հոգու արարումների մղվող սերը, որը ներսուդրսի տականքին ոտատակ տալով՝ վերաշնչավորելու, թևավորելու, անկասելի ճախրանքի է տանելու մեր դրախտային երկիրը՝ իր լուսեղեն ու հզոր թևերի տակ տիրոջ գորովանքով ու հպարտությամբ ունենալով էս չքնաղ մոլորակը:
Կարդալ նաեւ․․․
Զավեն ԲԵԿՅԱՆ
Նոր տարին… դա այն է, երբ Երկիր մոլորակը մի պահ…
Զինաիդա ԲԱԼԱՅԱՆ
ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծուհի, արձակագիր, գրականագետ Զինաիդա Բալայանին ծննդյան…
ՄՇԱԿՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆԵՐԴՐՈՒՄ / Գառնիկ ՇԱԽԿՅԱՆ
Հարյուրամյակներ շարունակ հայ ժողովուրդը զուրկ է եղել պետականությունից: Հեռու և…
