Հրաչյա ՍԱՐՈՒԽԱՆ

Հոգիներին ի լուր.
Սիրելի՛ տարատեսակ հայեր` ընդհանրական իմ պաշտելի ժողովուրդ, փոխադարձ սեր ու պաշտամունք եմ ցանկանում մեզ այս հարյուրամյա Նոր տարվա առթիվ…
Եղերաժառանգ գրասեր իմ ա՛զգ, այլևս չչարաշահելով համբերանքի հերթական հորդորն իմ, նվիրական այս տարեմուտին զուտ պատմական Բարեբախտություն եմ մաղթում ամենքիս` ներազգային ու վերազգային բոլոր առումներով, ուստի ամենուր Աստվա՛ծ մեզ պահապան…
Սրբոց նահատակաց հոգիներին ի լուր` Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդ և Ամանոր:

Ինքնին տարեդարձ
Սիրով` հրաշագործ ընկերոջս –
բժիշկ Արտավազդ Սահակյանին

Իմ բաց դռան անդրադարձում ապակե
Սաղարթների սրսփացող ցոլքն է սոսկ,
Որ սրբափայլ սարսուռներով սրտսողոսկ
Ցոլցլում է որպես ցավոտ ապաքեն…

Բացի քեզնից, որ չկամն ես ամենա`
Օ՜ մենություն, ցոլքն ո՞վ պիտի նշմարի,
Եվ ո՞վ պիտի բաց դռան մոտ համենա
Ու ապակե անդրադարձում կամենա

Կենա՜ցն ըմպել տարեդարձվող աշխարհի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։