2014-ին, որ գնում է, տղա եմ ունեցել, վերջապես տուն եմ գնել, հրաշալի գրքեր եմ խմբագրել ու կազմել, իմ ընկերների ու սերնդակիցների լույս տեսած գրքերով եմ ուրախացել, լավ տարի էր, բայց և տագնապել եմ տղայիս համար, աղջկաս համար, որովհետև երկիրս իրեն արժանի իշխանություններ չունի, ու նրանց հաբռգած, մեծամիտ ու անպատասխանատու կեցվածքը իմ երկրի անկախությանը սպառնալով, նույնն է՝ իմ ու երեխաներիս անկախությանը սպառնալով սիրտս տագնապեցրել է, տանս համար եմ անհանգստացել և գրքի ու գրականության համար եմ անհանգստացել, որովհետև գրում, գրում, տպագրում ենք, բայց, ցավոք, երկրի վրա ինչ-որ կատարվում է, չի կատարվում նախ խոսքի մեջ, որովհետև դրա համար այդ խոսքը եթե ոչ համատարած, գոնե պարբերաբար պետք է հնչեցվի գոնե մտքում՝ հնչեցնողների պակասից ու անտարբերությունից եմ տագնապել, ու Լևոն Խեչոյանի, Սամվել Մկրտչյանի՝ մեզ լքելուց եմ տագնապել, որովհետև գիտակցումը չեմ տեսել, որ նրանց ու նրանց նմանների հեռանալով հարստանում է մեր աղքատությունը… Ու այդ պատճառով է, որ 2015-ին նախևառաջ ուզում եմ մաղթել մեր երկրին ու բոլորիս՝ մեզ արժանի իշխանություններ, խոսքը, գոնե մտքում, հնչեցնողներ, չհարստացող աղքատություն, որովհետև այսպես արդեն չի կարելի, որովհետև այսպես արդեն պետք չէ, որովհետև անթույլատրելի է արդեն այսպես….
Կարդալ նաեւ․․․
ԱԼԵՔՍԱՆ ՄԵԽԱԿՅԱՆ / Տագնապ
ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր, կինոդրամատուրգ, լրագրող ԱԼԵՔՍԱՆ ՄԵԽԱԿՅԱՆԻՆ ծննդյան…
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆԻՆ ԵՎ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Գրականության բնագավառում ՀՀ նախագահի 2018 թվականի մրցանակ է շնորհվել Լևոն…
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 Թ. ՊԵՏԱԿԱՆ…
