Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

2015-ի տարեմուտին իմ սրտագին շնորհավորանքն եմ հղում Հայաստանի և աշխարհի բոլոր հայերին՝ մաղթելով նրանց ընտանեկան և անձնական երջանկություն ու բարեկեցություն:
Շնորհավորում եմ Հայաստանի գրողների միության մեծ ընտանիքին՝ կանանց ու տղամարդկանց, ցանկանալով նրանց ունենալ ազգային ոգու այն արիությունը, որ միշտ մեր վաղնջական տեսակին հանել է լուսավոր ափեր:
Թող մեր գրողների ու գրականագետների տաղանդավոր ասելիքն ու հետազոտական արդյունավետությունը Նոր տարում երևան գան որպես մեծարժեք գրքեր ու հոդվածներ: «Գրական թերթին» մաղթում եմ պահպանել իրեն հատուկ առույգությունը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։