«Созвучие» անթոլոգիան ԱՊՀ տարածքում նմանատիպ առաջին հրատարակությունն է, որի նպատակն է աջակցել ԱՊՀ երկրների ազգային գրականությունների հանրահռչակմանը: Անթոլոգիայի էջերում կարելի է կարդալ ժամանակակից հայտնի գրողների գեղարվեստական գործերը, ինչպես նաև հոդվածներ, էսսեներ, հարցազրույցներ, որոնք առնչվում են ազգային գրականությունների զարգացմանը և ԱՊՀ երկրների գրողների ստեղծագործական համագործակցությանը: Անթոլոգիայում տեղ են գտել Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենիայի, Ուզբեկստանի, Ուկրաինայի գրական հրապարակումները: Հայաստանը ներկայացված է քննադատ Սերգեյ Մուրադյանի և Էդվարդ Միլիտոնյանի ժամանակակից գրականության մասին ընդարձակ հարցազրույցով:
«Созвучие» անթոլոգիան ԱՊՀ տարածքում նմանատիպ առաջին հրատարակությունն է
