Հրապարակմանը ի պատասխան

«Գ.Թ.»-ի թիվ 36-ում «Ինչո՞ւ են դպրոցները «փակ» մանկապատանեկան մամուլի համար» հրապարակմանը ի պատասխան ստացել ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության պատասխանը, որը տպագրում ենք առավելապես
ի գիտություն կրթական հաստատությունների տնօրեններին:

Հարգելի՛ տիկին
Խոդիկյան

Ի պատասխան ՀՀ կրթության և գիտության նախարարին հասցեագրած գրության` հայտնում եմ, որ «Ծիծեռնակ», «Աղբյուր» ամսագրերի, «Խատուտիկ» հանդեսի, «Լուսապսակ» և «Կանչ» թերթերի տպագրությունն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության բյուջեի հաշվին: ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից դպրոցներում մանկապատանեկան գրականություն և ամսագիր չգնելու որևէ հրահանգ չի եղել:

Հարգանքով`
ՄՀԵՐ ՂԱԶԱՐՅԱՆ
ՀՀ կրթության և գիտության
նախարարության
աշխատակազմի
ղեկավար

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։