ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՇԱՑԱԾ ՉԻ ԼԻՆՈՒՄ

ALEXANDER SOLZHENITSYN IN CENTRAL SIBERIA, RUSSIA - 1994

1989 թ. հունիսի 30-ին ԽՍՀՄ Գրողների միությունը պաշտոնապես ընդունեց, որ 1974 թ. սխալ է կատարվել, երբ Ալեքսանդր Սոլժենիցինին հեռացրել են միությունից: Որոշումը անվավեր ճանաչվեց:
Ի՞նչ է կատարվել այդ որոշմանը նախորդած 15 տարիների ընթացքում: Փարիզում լույս է տեսնում «Արշիպելագ ԳՈՒԼԱԳե-ի առաջին հատորը, որից հետո, շատ արագ Սոլժենիցինին աքսորում են երկրից, ինքնաթիռով նրան հասցնելով Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն: Այս պահից սկսվում է Սոլժենիցինի կենսագրության էմիգրանտական շրջանը: Դե, իսկ Գրողների միությունը հրաժարվեց գրողից:
Սոլժենիցինի բռնի տեղահանումի հաջորդ օրն արդեն համապատասխան մարմինները հայտարարեցին «Գրադարաններից ու գրավաճառ ցանցից Ա. Ի. Սոլժենիցինի ստեղծագործությունների բռնագրավման մասինե: Ոչնչացվեց «Նովի միրե-ի համարը, որտեղ տպագրվել էին նրա «Իվան Դենիսովիչի մեկ օրըե, ևս երեք պատմվածք, «Ռոման-գազետաե-ի համարը, ինչպես նաև կույրերի համար նախատեսված հրատարակումներն ու թարգմանությունները էստոներենով ու լիտվերենով:
Համաձայն հրամանի, Սոլժենիցինի բոլոր տպագրված գործերը պետք է «կտրտվեին մանր մասերիե, իսկ հրամանի կատարումը գրադարանների վարիչները հավաստում էին հատուկ ակտերի տակ դրված իրենց ստորագրություններով…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։