Գրականության բնագավառում 2014 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր, ֆրանսիացի գրող Պատրիկ Մոդիանոն մամուլի ասուլիս է տվել Փարիզում, Gallimard հրատարակչությունում այն բանից հետո, երբ հաղթողի անունը հայտարարելուց հետո նորընծա դափնեկիրն անսպասելի անհետացավ ԶԼՄ-ների տեսադաշտից: Ֆրանսիացի լրագրողներն ու Շվեդական ակադեմիան իզուր փորձում էին գտնել նրան, սակայն օրվա հերոսը… անհասանելի էր:
Նոբելյան դափնեկիրը նոր կարգավիճակում իր առաջին մամուլի ասուլիսում հայտարարեց, որ պարգևը նվիրում է թոռանը: Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալլը նրան համարել է «ժամանակակից ամենամեծ գրողներից մեկըե, իսկ Շվեդական ակադեմիայի քարտուղար Պետեր Էնգլուդը նրան համեմատել է Մարսել Պրուստի հետ:
Պատրիկ Մոդիանոն ավելի քան 30 նովելների ու վեպերի հեղինակ է: Նրա առաջին գիրքը` «Աստղի հրապարակըե (1968 թ.) հեղինակին համաշխարհային ճանաչում բերեց: Նրա ստեղծագործության հիմնական թեման Ֆրանսիայի օկուպացիան է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: