* * *
Իրար լսել երկար,
սակավ բառերով, անանց ուշիմությամբ:-
Մարդ ծնվում և մեռնում է խոսքի անեզրության մեջ.
սահմաններ ճշտող կենդանի ռոբոտի դարձդարձումով:-
Ես միշտ բարբառում եմ սրբազան գաղտնիքներ,
ասես հարցաքննվող մի կասկածյալ,
բայց, ավաղ, շատ է անասելին:
* * *
Առաջին անգամ շշնջալ՝ ծով,
նախածին հույզով դրվագել սեր,
առաջին անգամ Աստված կանչել և փնտրել նրան,
հետո երկնքի ձայնը որսալ ալեհավաքով
ներհայտնության,-
առաջին անգամ ձյունը զգալ,
տարի զարդարել լեռան ոճով,
առաջին անգամ աստղեր գտնել ժամանակի
խոր գրպաններում:-
Առաջին անգամ Բանի նավով
հասնել ոստանը արարչության:
* * *
Պտղատու մտքի գաղտնի որս – ամենուր,
որտեղ հառնում են պալատներ ու հսկիչ աշտարակներ:-
Դու ճանաչում ես քո երազները առևանգողին,
ուստի աղոթում ես անծիր մենության ու լռության
հովտում:-
Տենչում-մտածում ես –
Երկրին Զավակ կոչել, Մեռյալին՝ Արև:
* * *
Անցյալը ներգոյիդ մեջ սավառնում է
սև բազեի անզոր ազատությամբ:-
Այն, ինչ ջնջելի է հիշողությունից,
դեռ կառաջնորդի անդունդների եզրով:-
Ուղեղը մաղ չէ հուշազտիչ:
* * *
Ամբոխի կարճալիք ձայները
ձյունահյուսի ուժով կլանում-տանում են
մարգարեական շշուկները, որ
հղվել են՝ ունկերիդ մեջ ծովանալու համար:-
(Քո օրը հղի է վարդի սերմերով):-
Հիշիր, սիրով հիշիր Օրորոցայինը,
որ քեզ անձանձիր պաշտպանում էր
աշխարհի նախահարձակ ժխորներից:
* * *
Տեսադաշտիս հեռու մշուշներում իմ «եսըե պտտվում է
սիրտ ու զրահաբաճկոն, օրհնություն ու ճակատագիր ընտրելու տենդով:-
Ես նկարահանում եմ նրա դեգերումները փոքրիկ մի
տեսախցիկով՝
անկոչ վավերագրողի փութաջանությամբ:-
Մի օր ֆիլմ կհանեմ իմ ու «եսիսե մասին՝
Ս.Փարաջանովի լռությամբ սքողված:
* * *
Նա, որ զգում է իր ողջ հյուսվածքներով
Երկրում ամփոփված պարն ու երաժշտությունը,
«Ավետիսների գիրքնե է բերելու ետ
և ծնծղաների կանչերը բիլ:-
Եվ տաղավարները կահավորվում են գերարդիական
ձայնագրիչներով,
որ անխախտ գրառեն համայնի մեջ լռված
խորունկ ռիթմերը նախածննդոց:
* * *
Վիշապագորգերի փռփռոց ինչպես՝
հին ոստանների մրմունջն է տարածվում
պատմության խառնակ կալվածքներով.-
նե՛րս եկ, կորած արքայատան մոլոր սուրհանդակ,
նոր ժամանակների խաղերով տարվել՝
Երկրի պարեկներին չես փոխանցում
գաղտնի երկտողը գահակալի.
«Տագնապ. Ոստանս լայնակի խեղում են
կռապաշտների կլանները գունդե:
* * *
Անհետացած հոմոզավրի անակնկալ ցատկով`
քո դեմ ծառանում է նույն տագնապը անտի-
համագո շարժումը աղերս ունի սոսկ
քո ողբերգության ծավալման հետ:-
Լազուրում խավարած անթիվ արեգակներ կան:
Վերջին ճարտարապետն ես` հոգուդ և մարմնիդ:-
Եվ բացվում է ահա ներաշխարհիդ խորքից
աստղեր հանելու թեժ միջօրեն: