ՀԳՄ վարչությունը շնորհավորում է դրամատուրգ ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ծննդյան 60-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
Հայ դրամատուրգները, փորձում են մոտենալ համաշխարհային դրամատուրգիայի ձեռքբերումներին: Մոդեռնիստական ուղղությունները իրենց արտահայտությունն են գտնում ժամանակակից գրականության մեջ: Այս տեսանկյունից դրամատուրգիան ևս փորձաշրջան է ապրում: Շատերը պնդում են, որ Շեքսպիրը անհրաժեշտություն է ժամանակակից թատրոնի համար: Իմ կարծիքով, այն ռեժիսորները, որոնք բեմադրում են Շեքսպիր, դեռ ինքնահաստատման կարիք ունեն: Շեքսպիրը գրել է բոլոր ժամանակներում մարդուն առավելագույնը հուզող թեմաներով, միևնույն ժամանակ նրա պիեսները չեն հանդիսանում ժամանակակից դրամատուրգիայի օրինակ: Թեմաները նույնն են, իսկ դրամատուրգիան միշտ փոփոխվում է: Ժամանակակից դրամատուրգիան սկսվում է Ս. Բեքեթից հետո: Եթե Շեքսպիրը տալիս է մարդու ողբերգությունը, ապա Բեքեթն արտահայտում է մարդկության ողբերգությունը: Թատրոնը պետք է լինի մի վայր, որ մտնես երկյուղածությամբ, զգաս, որ գտնվում ես արվեստի մեջ, ի տարբերություն այսօրվա, երբ թատրոնը խրախճանքի վայր է դարձել: Բոլոր նրանց համար , ովքեր ասում են, որ ժամանակակից դրամատուրգիա չկա, նշեմ ` որպեսզի այն տեսանելի դառնա, հարկավոր են թարմ մտածողությամբ ռեժիսորներ, որոնք կբեմադրեն իրենց ժամանակակիցների պիեսները, որովհետև միայն ժամանակակից դրամատուրգը կարող է մատնացույց անել իմ և Ձեր ժամանակը: