Գ. Թ. – Պարոն Մուրադյան, ՀԳՄ անդամներից շատերը այնքան էլ ծանոթ չեն «Սպեղանի» կլինիկայի բժշկական ծառայությունների ծավալին ու պայմաններին, ինչով էլ պայմանավորված է նրանց ցածր հաճախելիությունը: ՀԳՄ անդամներն ի՞նչ ծառայություններից կարող են օգտվել և ի՞նչ արտոնություններով:
Գուրգեն ՄՈՒՐԱԴՅԱՆ – Նախևառաջ ուզում եմ շեշտել, որ ՀԳՄ բոլոր անդամների համար սահմանված են արտոնություններ, ինչը մյուս բուժհիմնարկների համեմատ զգալիորեն մատչելի է դարձնում բուժօգնությունը: Ներկայացնելով մեր կլինիկայում մատուցվող բուժծառայությունների ցանկը՝ միաժամանակ հարկ եմ համարում նշել, թե գրողների համար քանի տոկոսով է զեղչված այս կամ այն ծառայությունը: «Սպեղանի» կլինիկայում գործում են հետևյալ բուժծառայությունները.
1. Թերապևտի կոնսուլտացիա
2. Բժիշկ մասնագետների կոնսուլտացիաներ՝
. սրտաբան, վիրաբույժ, նյարդաբան, ուրոլոգ
3. Ֆունկցիոնալ դիագնոստիկա`
ԷՍԳ, սոնոգրաֆիա (50 %)
4. Լաբորատոր հետազոտություն (25 %)
. արյան ընդհանուր անալիզ
. մեզի ընդհանուր անալիզ
. արյան բիոքիմիական անալիզ
5. Ֆիզիոթերապիա` էլեկտրոֆորեզ (50 %)
6. Բուժական մերսում` մինչև 10 սեանս (50 %)
7. Ստոմատոլոգիա`
. կոնսուլտացիա` զննում, բուժման նշանակում
. պլոմբանյութի տեղադրում կարիոզ խոռոչներում
. կանալների մեխանիկական ու դեղորայքային մշակում և պլոմբավորում
. պուլպիտի և պերիոդոնդիտի բուժում
. ատամի հեռացում (հասարակ և բարդ) ցավազրկումով
. ատամների ռենտգենոգրաֆիա (50 %)
. օրթոպեդիկ ստոմատոլոգիա (30 %)
8. Տնային կանչեր, ընտանեկան բժիշկ
9. Տնային պայմաններում միջմկանային և ներերակային սրսկումների, սիստեմաների միացման կազմակերպում
10. Համակարգչային ախտորոշում բիոռեզոնանսային մեթոդով (50 %)
11. Ողնաշարի դիսկերի ճողվածքների բուժում առանց վիրահատության (30 %)
12. Բուժփաստաթղթերի ձևակերպում`
. տեղեկանքներ բուժման մասին
. տեղեկանքներ սպորտդպրոցներ և լողավազան հաճախելու համար
. ամբուլատոր քարտերից դուրսգրումներ
Գ. Թ. – Հետաքրքիր է, գրողների ընտանիքի անդամներն ու ՀԳՄ աշխատակազմը կարո՞ղ են արդյոք կլինիկայից օգտվել գրողների համար սահմանված զեղչերից:
Գ. Մ. – Խնդիր չկա: