Ս. թ. սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության նիստ:
Նիստի օրակարգի հիմնահարցը ՀԳՄ վարչության խնդիրն էր: Նշվեց նախագահի պարտականությունները ժամանակավորապես որևէ քարտուղարի վրա դրվելու անհրաժեշտության մասին, մինչև արտահերթ համագումար հրավիրվելը: Առաջարկվեց Էդվարդ Միլիտոնյանի թեկնածությունը, ով քաջատեղյակ է ՀԳՄ գործունեությանը և լավագույնս կարող է իրականացնել ՀԳՄ նախագահի պարտականություններն ու նախաձեռնությունները:
Բաց քվեարկությամբ միաձայն ՀԳՄ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը:
Ստեղծվեց համագումարը նախապատրաստող հանձնախումբ: