Տեղի ունեցավ Լևոն Անանյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները


04.09.2013թ. Երևանում՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, տեղի ունեցավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանի հոգեհանգստյան արարողությունը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստի կարգ: Արարողությանը մասնակցեց ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունը՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նաև հասարակական, քաղաքական գործիչներ, մտավորականներ, Լևոն Անանյանի գրչակից ընկերներ, հյուրեր Սփյուռքից:


05.09.2013թ. Մայրաքաղաքից, մարզերից ու Սփյուռքից գրողներ ու մտավորականներ, հասարակական- քաղաքական գործիչներ հավաքվել էին Գրողների միությունում՝ վերջին հրաժեշտը տալու մշակույթի վաստակավոր գործիչ, ԳՄ նախագահ Լևոն Անանյանին: Հրաժեշտի խոսք ասացին ՀԳՄ քարտուղար Էդ. Միլիտոնյանը, Վրաստանի գրողների միության նախագահ Մ. Գոնաշվիլին, Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի տնօրեն Ա. Իսահակյանը, Կոմպոզիտորների միության նախագահ Ռ. Ամիրխանյանը: Հոգեհանգստյան կարգից հետո նրան դեպի հավերժություն ճանապարհեցին ծափահարություններով: Լևոն Անանյանին հուղարկավորեցին Երևանի քաղաքային գերեզմանատան պանթեոնում: Հրաժեշտի խոսք ասաց Կառավարական հանձնաժողովի անդամ Դ. Մուրադյանը: Հուղարկավորության արարողությանը մասնակցում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ Հայաստանի գրողների միության և «Գրական թերթի» հասցեներով ստացվող ցավակցական հեռագրերը և հրաժեշտի խոսքերը կներկայացվեն հաջորդ համարում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.