Լուռ նայում է առյուծը
Վանդակի միջից,
Մանուկները քարեր են
Նետում առյուծին.
Մեծերն էլ են խաղ անում,
Բզում են փայտով`
Կարծես ուզում են նեղել
Արքա առյուծին…
Նայում է նա անտարբեր,
Աչքերում՝ արցունք,
Ազատության խենթ բաղձանք,
Անտառ ու բարձունք…
Երբ կատաղած մռնչաց,
Ողջը բովանդակ,
Թողած վանդակն առյուծի՝
Փախան լեղաճաք:
…Ու թաթերին վերստին
Գլուխը հենած,
Մնաց նա իր վանդակում`
Վշտի հետ մենակ…
