ԱՅԲՈՒԲԵՆ/ Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ-ՍԱՅԱԴՅԱՆ

Տառերը իմ զինվորներն են․

Հրամանատարն եմ ես նրանց,

Երբ շարվում են ճիշտ ու զգաստ՝

Բառ են դառնում գերազանց։

Ես քայլում եմ հպարտ, անպարտ,

Որ իմ զենքն է այբուբենը,

Եվ կրում եմ ամենաշատ

Գիրն ու բառը՝

Ազգիս գենը։

Հին ու անպարտ իմ այբուբեն,

Հպարտություն իմ բազկի։

Ամենազոր շարվել եք ճիշտ՝

Ապրեցնելով իմ ազգին։

Այբ, բեն, գիմը

Ազգիս հիմնն է,

Հների մեջ՝

Վեհն ու հինն է։