Ռուսլան ՄԱԼԻՆՅԱՆ

Տիեզերական հարահոսում իր հերթական պտույտն է ավարտում Երկիր-կարուսելը. ժամն է եկել ի մի բերելու արած-չարածը։ Չխորանանք դառնագույն լաբիրինթոսների մեջ. ասենք, որ մեր ժողովուրդը դեռ գտնվում է տեղատվության ստեղծած դժվարին պայմաններում… Պատճառը մեկն է. մենք ենք մեղավորը։ Եվ սա գիտի յուրաքանչյուր հայ։ Երբ Հայկ Նահապետը հաղթեց Բելին, այս դրախտիկը մեզ համար հայրենիք դարձրեց, համոզված էր, որ դժվար է լինելու. Բելի սերունդները գալու են աշխարհի չորս կեղմերից էլ… Եվ դրա համար ի սկզբանե հորդորում էր՝ պետք է չորս անգամ քիչ քնել, չորս անգամ շատ աշխատել, որ կարողանանք թշնամուց չորս անգամ ուժեղ լինել։ Չհետևեցինք Նահապետի ցուցումներին և հիմա ունենք այն, ինչ ունենք… Քսանմեկերորդ դարի նախաշեմին երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը, ոգևորված զարթոնքի ուժից, ասաց. «Միևույնն է, ինչ էլ ուզում է լինի, ես լավատես եմ, քսանմեկերորդ դարը մերն է լինելու», բայց կրկին ու կրկին հայտվեցինք ծանր պայմաններում։ Սակայն բնավ էլ ուշ չէ. դարը ծնել է ընդամենը քսանհինգ տարի… Եվ եթե սկսենք «չորս անգամ քիչ քնել, չորս անգամ շատ աշխատել»… Անշուշտ, դարը մերը կլինի։
Սիրելի՛ ժողովուրդ, եկեք հույս ու հավատը զինանշան ու դրոշ արած առաջ գնանք, 2026 թվականը դարձնենք մեր դարի ամենալուսավոր տարիներից մեկը։