Լավը չէր… չհավանեցի… մտերմանալու ոչ մի փորձ։ Ժամանեց չարաթյան ու արհամարհանքի լիքը գրպաններով… մերը չէր… Շատ էր ուրախությունից անիմաստ թռչկոտում, ոգևորված ճառում, խոսքը զարդարում ստի պեծին-պեծին տվող հանդերձով… … իսկ կամրջից այն կողմ հոշոտվող-հուղարկվող երկիրն էր… ամեն ժամ, ամեն օր… եկեղեցիներ, խաչքարեր, քաղաքներ ու շեներ… փողոցներ ու հրապարակներ… հազարամյա քաղաքակրթություն… Հիմա՝ տարի՜… այն էլ՝ նո՜ր… և երկու հարց. ինչպե՞ս ենք հասել 21-րդ դար և ինչպե՞ս կարելի է այսքան չսիրել ԵՐԿԻՐԸ… մեր եզակին, մեր մանուշակաբույրն ու մեղրահամը… Չընդմիջվող պատերազմների, պարտությունների ու կործանումների միջով, ուրացումների ու դավաճանությունների խորքերով, մոլորյալների ու հերձվածների հետքերով, ասպատակողների թույլտվությամբ, ամբոխների ու կուռքերի քրքջոցի կրքոտ ուղեկցությամբ կարո՞ղ եմ հասնել նետ ու աղեղով զինված, քարանձավի պատերը գիր ու նկարներով հավերժացնող իմ հարազատներին… և իմ այդ հարազատը կճանաչի՞ ինձ, կողջագուրվի՞ ինձ հետ, կմեկնի գիր-նկարների գաղտնիք-խորհուրդը… Ես կհասկանա՞մ` որտեղ եմ սխալվել-մնացել և ինչո՞ւ եմ անընդհատ կորցնում… …Շնորհավորելու բան չկա… ի՞նչ ասեմ, ինչի՞ց խոսեմ… Ունա՞կ եմ հաղթահարելու իմ խորքերը տանող ճանապարհի մռայլ ու ականապատ անցակետերը, ունա՞կ եմ ապաշխարելու, ծնկաչոք… ձեռքերս՝ երկինք պարզած… Եղա ունակ, կգա նորը… մերը ԵՐԿՐԻՆԸ… և կխոստովանենք, որ կարողացել ենք ականազերծել հնի ու նորի խաչմերուկը…
Կարդալ նաեւ․․․
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
(4 հուլիսի 2014 թ.) Հարգարժան պարոն Միլիտոնյան, Գրողների միության հարգելի…
Սամվել Մուրադյան
ՀԳՄ վարչությունը շնորհավորում է գրականագետ Սամվել Մուրադյանին ծննդյան 75-ամյակի առթիվ…
Սուրեն ԴԱՎԹՅԱՆ
ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆԻՆ ծննդյան 60-ամյակի առթիվ…
