ԳՐՈՂՆԵՐԻ ՀՈԳԻՆԵՐՆ ՈՒ ՆՈՐ ՏԱՐԻՆ / Էդ­վարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Ե­թե գրող ես, չես կա­րող չկար­դալ մեծ նա­խորդ­նե­րին և ն­րանց գրվածք­նե­րին հա­ղորդ­ակցվե­լով` չթրծվել մարդ­կա­յին հո­գու խո­րը, հա­ճախ անբռ­նե­լի հույ­զե­րով, ճա­նա­չո­ղութ­յամբ, ապրումակցել մարդ լի­նե­լու պարտ­քին ու ա­ռեղծ­վա­ծին։
2025 թվա­կա­նին Ա­վե­տիք Ի­սա­հակ­յա­նի հրե­ղեն հավ­քերն էին թևա­ծում մեր և­ այլ երկր­նե­րում` հու­շե­լով, որ 150-ամ­յա­կը նո­րո­վի է բա­ցա­հայ­տում ո­գու սո­վի դեմ մարտն­չած գրո­ղի գիրն ու էութ­յու­նը։ Այդ­պես և Վա­հան Տեր­յա­նի ու Կոս­տան Զար­յա­նի 140-ամ­յակ­նե­րի ո­գեշն­չու­մը։ Մա­րած աստ­ղե­րի լույ­սը հաս­նում է մեզ, ան­մա­հա­ցած ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի գրի շո­ղար­ձա­կու­մը ցրում է մտքի ու սրտի մու­թը։
Վիլ­յամ Սա­րո­յա­նի վեր­ջին այ­ցե­լութ­յու­նից մի հե­ռուս­տա­տե­սա­յին հար­ցազ­րույց եմ հի­շում, ուր փա­ռա­վոր գրո­ղը մաղ­թանք հղեց ի Հա­յաս­տան, նա խոսքն ա­վար­տեց անս­պա­սե­լի՝ և լ­ռութ­յուն, լռութ­յուն։ Այդ պա­հին փոր­ձե­ցի ի­մաս­տը ճշգրտել, մինչ հի­մա հա­վա­տա­ցած եմ, որ նա նկա­տի ու­ներ՝ խա­ղա­ղութ­յուն, խա­ղա­ղութ­յուն իր եր­կիր հայ­րե­նիին։ Ա­յո, աշ­խար­հահռ­չակ ա­մե­րի­կա­ցի մտա­ծո­ղը, որ ժա­մա­նա­կին դեմ էր երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յի­նի աշ­խար­հա­կոր­ծան ըն­թաց­քին, ա­պա և Վիետ­նա­մի ու այլ երկր­ներ ոչն­չաց­նող պա­տե­րազմ­նե­րին, չէր կա­րող չա­սել՝ լռութ­յուն։
Արդ, մեծ մար­դա­սե­րի փո­խան­ցած ո­գով պի­տի շա­րու­նա­կենք, աշ­խար­հի ղե­կա­վար­ներ ու ա­ներ­ևույթ մա­հա­խու­ճապ ճա­կա­տագ­րեր ո­րո­շող­ներ՝ լռեք, խա­ղաղ­վեք, դուք ձեր պայթ­յու­նավ­տանգ բա­ռա­զե­ղում­նե­րով, մտքին ու սրտին չեն­թարկ­ված հրա­ման-հրա­հանգ­նե­րով մո­տեց­նում եք Աստ­ծո բա­նի մի­ջու­կը քայ­քա­յած ա­տո­մա­յին հրա­սունկ վախ­ճա­նը։ Ե­րա­նի ա­մեն մե­կիդ մեջ զարթ­ներ մի մար­դա­սեր, մի խոս­քա­շեն ու տիե­զե­րա­կան լռութ­յունն ըմբռ­նող գրող-ա­րա­րիչ։ Ցա­վոք, որ­ևէ աշ­խար­հա­յին խա­նութ ու սի­թի չկա, որ վա­ճառ­վեն նման հո­գի­ներ։ Բայց դա կա ի վե­րուստ տրված, սա­կայն տեր չենք կանգ­նում ինք­ներս մեզ, այս մեծ ու լայն տի­րա­պե­տութ­յա­նը։
Ա­ղո­թենք, որ 2026 թվա­կա­նը լի­նի տիե­զե­րա­կան, ա­րար­չա­կան, քրիս­տո­նեա­կան նշխա­րի հետ հա­ղորդ­վե­լու ճշմա­րիտ ժա­մա­նա­կը։
Խա­ղա­ղութ­յուն բառն ար­տա­սան­վի Հով­հան­նես Թու­ման­յա­նի շնչով, նրա ման­կա­կան ու խո­րի­մաստ հա­յե­ցու­մի կշռույ­թով։
Հի­շենք նրա քառ­յա­կը.
Ծով է իմ վիշտն, ա­նափ ու խոր,
Լիքն ա­կուն­քով հա­զա­րա­վոր,
Իմ զայ­րույ­թը լիքն է սի­րով,
Իմ գի­շե­րը՝ լիքն աստ­ղե­րով։
Թ­վե­րը նաև բար­բա­ռող խորհր­դան­շան­ներ են, հա­վա­տանք ու ձգտենք նրանց մի­ջի ա­ներ­ևույթ հրե­ղեն հավ­քե­րի հա­մառ մեր ո­գու, մեր երկ­րի եր­կին­քը բա­ցել, նրանց ու մեր գրող­նե­րին, ստեղ­ծա­գոր­ծող­նե­րին էլ ե­թե ժա­մա­նակ չլի­նի լսե­լու, ըն­թեր­ցե­լու, գո­նե սա­րո­յա­նա­կան լռութ­յու­նը ճա­նա­չել և թ­ևեր պարգ­ևել։ Ես որ­ևէ երկ­րի գրո­ղի չեմ ցան­կա­նա 2026 թվա­կա­նին, ինչ­պես Թու­ման­յա­նը անց­յալ դա­րասկզ­բին Ի­սա­հակ­յա­նին գրած նա­մա­կում, ա­սի՝ թե մենք մեր ձե­ռով քան­դե­ցինք մեր եր­կի­րը։ Կամ գրող ու զո­րա­կան Վազ­գե­նի պես տագ­նա­պա­լի պոռթ­կա՝ «Էս ի՞նչ եք ա­նում, տղերք»։
Խա­ղա­ղութ­յուն բա­ռի մեջ նաև խաղ կա, նա­յած թե ով ինչ­պես է դա հաս­կա­նում, մեր ու Բաք­վի ղե­կա­վար­նե­րի խո­սույ­թում զգա­լի է տար­բե­րութ­յու­նը՝ Ա­լի­ևը մի­ջազ­գա­յին գի­տա­կան հա­վաք­ներ է կազ­մա­կեր­պում, Հա­յաս­տան պե­տութ­յա­նը այլ, իր կեղծ-հո­րին­ված ա­նու­նով կո­չում, 300.000 և գու­ցե ա­վե­լի մեր եր­կիր ու­ղար­կե­լու ծրագ­րեր մի­ջազ­գայ­նաց­նում և­ այլն, և­ այլն։
Ու­զում եմ հա­վա­տալ, որ Բաք­վում կլի­նեն ճշմա­րիտ մտա­վո­րա­կան­ներ, ո­րոնք չեն կի­սի նրա ագ­րե­սիվ գա­ղա­փար­նե­րը։ Իմ կող­մից ա­մե­նայն ան­կեղ­ծութ­յամբ՝ հա­նա­պա­զօր­յա սեր և խա­ղա­ղութ­յուն 2026 թվա­կա­նին, աշ­խար­հին ու մե­զ։