­Դե­րե­նիկ ­ԴԵՄԻՐՃՅԱՆ / ՀԱՅԸ*

­Դե­րե­նիկ ­ԴԵՄԻՐՃՅԱՆԱրդ­յոք մի բան հաս­կա­նո՞ւմ եք հա­յից… Որ­քա՜ն տա­րօ­րի­նակ, հա­նե­լու­կա­յին ա­րա­րած: Որ­քա՜ն խա­բու­սիկ: Եր­ևույ­թը, ո՛չ ին­քը: ­Բայց և­ ի՞նչ է ին­քը, իր նկա­րա­գի­րը: ­Զո՜ւր աշ­խա­տանք.- ո­րո­նում ես իր ինք­նութ­յու­նը, գտնում, բայց և­ իս­կույն տես­նում ես, որ դա էլ նո­րից եր­ևույթ էր: Ան­հան­գիստ դեմք ու­նի, չի թող­նում նկա­րես: Իր ցե­ղա­յին պատ­կերն էլ տա­րօ­րի­նակ է: Թ­վով գրե­թե ա­մե­նա­փոքրն է, տա­ռա­պան­քով` ա­մե­նա­մե­ծը, ժա­մա­նա­կով ա­մե­նա­հինն է, վի­ճա­կով` ա­մե­նից ան­փո­փո­խը: Ա­մե­նից անն­պաս­տը իր երկ­րի դիրքն է, ին­քը ա­մե­նի՛ց հա­մառ կառ­չեց նրան: Որ­քա՜ն ան­հույս է թվում իր ա­պա­գան, բայց և­ որ­քա՜ն հու­սա­ցող է նա: Ա­սենք` իր կյան­քում եր­կու բան բնավ չտե­սավ. մեկ` բախտ, մեկ էլ` հու­սա­հա­տութ­յուն: Ինչ­պե՞ս ճա­նա­չես նրան, ինչ­պե՞ս չա­փես: Իր չա­փը չա­փա­զանցն է. զար­մա­նա­լի հա­վա­սա­րակշ­ռութ­յուն, որ ծայ­րա­հե­ղութ­յան մեջ է: Ա­պա նա­յիր, սա՞ է հա­յը. այս չար­չին, այս բուր­ժո­ւան, ա­րա­րած­նե­րից ա­մե­նագ­ծու­ծը և­ ա­նա­սուն­նե­րից ա­մե­նա­կուշ­տը: Այս­քան անխ­նա ստո­րաց­նել ի­րե՜ն… կա­րո՞ղ է սա չա­փել աշ­խար­հիս բարձր բա­նե­րը իր գրվան­քով և­ ար­շի­նով: ­Հան­րօ­գուտ գոր­ծի` և­ ոչ մի գրոշ: ­Բայց մի օր էլ տե­սար` մե­ռավ ու ողջ կա­րո­ղութ­յու­նը կտա­կեց հա­սա­րա­կութ­յա­նը: ­Դե գնա ի­մա­ցի՜ր, թե ինչ մարդ էր:
Ա­հա նա­յիր այս բեռ­նակ­րին. ի՞նչ է սա, իս­կա­կան գրաստ` մեջ­քին մի սար բեռ, ճկվում է, մեջ­քը կոտ­րում: Աշ­խա­տա՞նք է կա­տա­րում, թե՞ ինք­նա­խոր­տա­կում: Վ­րե՞ժ ու­նի, ի՞նչ է, ի­րե­նից հա­նե­լու: Ո՞ւմ դեմ է չա­րա­ցել, որ ի­րեն է պատ­ժում: Որ­քա՜ն ուժ, որ­քա՜ն աշ­խա­տա­սի­րութ­յուն: Ա­պա՛, տար տունդ ծա­ռա: Ան­սիրտ, անշ­նորհք, ծույլ: Ի՞նչ է միտ­քը. մի փոք­րիկ գու­մար շի­նի, գնա դու­քան բաց ա­նի: ­Մար­դը իր հա­ցի և գոր­ծի տերն է ու­զում լի­նել և ո՛չ թե նրա ծա­ռան: Եվ ար­դեն հայ նշա­նա­կում է տեր… ­Բայց տե­սե՞լ եք նրան, երբ գաղ­թա­կան է. ի՜նչ ծույլ մու­րաց­կան: Ա­մե­նա­ձեռն­տու գոր­ծը տուր, չի ու­զի: Ազ­գը տա` ին­քը ու­տե: Եվ սո­վից կմեռ­նի ան­խոս, անխ­նա, կա­սես` ջգրո՛ւ: Եվ սա այն գյու­ղա­ցին է, որ ե­րեկ կա­տա­ղած, գա­զա­զած` հո­ղը քան­դում էր, չար­չա­րում, մզում, հո­գին հա­նում: Ա­մե­նա­չար­քաշ ա­նա­սու­նը` իր ար­տի մեջ: Այն­պես է հա­վա­քում բեր­քը, կար­ծես հա­վիտ­յան պի­տի ապ­րի, կար­ծես ոչ ո­քի բա­ժին չպի­տի թող­նի: ­Բայց գնա՛ իր խրճի­թը. հա­զար գող, մարդ, շուն ու գել նրա հա­ցի վրա են: Ու­տում են նրա հա­ցը, ինչ­պես հայր Աբ­րա­հա­մի սե­ղա­նից:
­Տե­սե՞լ եք նրա բնա­կա­րա­նը` խլուր­դի ծա­կուռ… ­Բայց ան­ցիր նրա եր­կի­րը. ի՜նչ հիաս­քանչ վան­քեր, հո­յա­կապ աշ­տա­րակ­ներ, գողտ­րիկ խաչ­քա­րեր: ­Հա­վա­տալ կա­րե­լի՞ է, թե ինքն է շի­նել այդ բո­լո­րը: ­Խո­սակ­ցութ­յունն ես լսում` հայ­հո­յան­քի կե­սը ե­կե­ղե­ցի ու Աստ­ված է: Լց­րել է իր եր­կի­րը ե­կե­ղե­ցի­նե­րով, բայց տա­րին մի ան­գամ չի մտնում մե­ջը` ա­ղո­թե­լու: Ա­ղոթք էլ չի ա­նում ա­ռօր­յա կյան­քում. իր կրո­նը եր­բեք չի քա­րո­զել ու­րիշ­նե­րին: Եվ հավա­տա­լի՞ բան է, որ իր պատ­մութ­յու­նը ա­մե­նա­մեծ կրո­նա­կան պա­տե­րազմ­նե­րի պատ­մութ­յուն է, և­ այս չա­ղո­թող ցե­ղի ­Նա­րե­կա­ցու շուր­թե­րից թռավ ա­ղոթ­քի ա­մե­նա­բարձր թռիչ­քը առ Աստ­ված…
­Տա­նել չի կա­րո­ղա­նում ծես, ձև, աս­տի­ճան, քա­ղա­քա­վա­րութ­յուն: ­Ռա­միկ է գե­րա­զան­ցա­պես: Իր Խ­րիմ­յան ­Հայ­րի­կը ա­մե­նից շատ կա­թո­ղի­կո­սութ­յու­նը ա­տեց: ­Դիպ­լո­մա­տիա­յի մեջ մի բա­նումն է շատ հո­գա­ծու` ան­կեղծ լի­նել: Այն­քան ան­կեղծ է և ­միա­միտ, որ ան­կաս­կա­ծե­լի խո­րա­ման­կի և ­կեղ­ծա­վո­րի տպա­վո­րութ­յուն է թող­նում: ­Մինչ­դեռ իր հար­ևան­նե­րը` այս աշ­խար­հի բե­մի վրա դեր կա­տա­րե­լով միայն, ցույց են տա­լիս, թե կաց­նով հար­վա­ծում են դի­մա­ցի­նին, հա­յը իս­կա­պես կա­ցի­նը ի­ջեց­նում է գլխին: «Ա­պա ճշմար­տութ­յո՞ւ­նը»,- մտա­հոգ­վում է նա:
­Դան­դա­լոշ է և ­խո­նարհ` իր ­Սա­սուն­ցի ­Դավ­թի նման, և­ անս­պա­սե­լի ըմ­բոստ, հար­վա­ծող նրա պես: Քծ­նում է, ստրկա­նում օ­տա­րի ո­տի տակ` ինչ­պես իր ­Ձե­նով Օ­հա­նը, բայց երբ վրա է հաս­նում գե­րա­գույն վտան­գը` հե­րո­սա­նում է հան­կարծ և ծա­ռա­նում վի­շա­պի նման: ­Բա­րի է առ­հա­սա­րակ, շո­յի՛ր, և կ­կո­ղոպտ­վի, բայց և, առ­հա­սա­րակ, ինքն է բա­րե­կամ քեզ, իսկ քո բա­րե­կա­մութ­յու­նը վա­նում է: Այն­տեղ, ուր մի ու­րիշ ցեղ ու­րիշ­նե­րի միա՛յն սե­րը կա­րող է վաս­տա­կել, հա­յը գտնում է հնա­րը ա­տե­լութ­յուն ա­ռաջ բե­րե­լու: ­Տա­ղանդ է` իր դեմ ա­տե­լութ­յուն ստեղ­ծե­լու: Ու­րի­շի հա­ջո­ղութ­յան մեջ նա­խան­ձոտ է, ինչ­պես վար­դա­պետ: Ե­թե գժտվեց մե­կի հետ, ո­խա­կալ է, ինչ­պես ուղտ: Ա­մեն հայ մի հայ ու­նի, ո­րի հետ թշնա­մի է մինչև մահ: ­Սա նրա անհ­րա­ժեշ­տութ­յունն է: Ան­կարգ է և­ ա­նիշ­խա­նա­կան թե՛ հա­սա­րա­կութ­յան, թե՛ պե­տութ­յան և ­թե՛ գա­ղա­փար­նե­րի մեջ: Իբրև ժո­ղովր­դա­կան` ան­միա­բան է, ան­տա­նե­լի, խռո­վա­րար:
Ուր հե­ղա­փո­խութ­յուն` այն­տեղ հա­յութ­յուն: ­Բայց իբրև «ա­կան»` ծայ­րա­հե­ղա­կան է: Իր կռի­վը ե­րեք ճա­կա­տի վրա էր միա­ժա­մա­նակ: ­Շա­հի դեմ, ­Սուլ­թա­նի դեմ, ­Ցա­րի դեմ: Ա­սենք` ա­մեն հայ մի փոքր շի­րա­կե­ցի է ­Դոն ­Քի­շո­տի պես: ­Կո­տո­րած­նե­րից ա­մե­նա­զար­հու­րե­լին ին­քը տե­սավ և­ ինքն էր, որ չխրատ­վեց: Իր օ­րիեն­տա­ցիան բա­ցա­կա­յի օ­րիեն­տա­ցիան է: ­Թա­թա՞րն էր մո­տը` սպա­սեց ռու­սին, ռո՞ւ­սը ե­կավ` աչ­քը եվ­րո­պա­ցուն էր: Ե­կա՞վ անգ­լիա­ցին` դարձ­յալ ռու­սին էր սպա­սում: ­Ռո՞ւսն է գա­լիս` չի ըն­դու­նում… Ու­րեմն իր պե­տութ­յո՞ւնն է ու­զում ստեղ­ծել, չի՞ ու­զում ստեղ­ծել, ի՞նչ ի­մա­նաս… ­Մի ձե­ռը ճանկռ­տե­լով հիմ­նում է այդ պե­տութ­յու­նը, մյուս ձե­ռը ճիգ է ա­նում հիմ­քից քան­դե­լու:
Ին­չո՞ւ է այս­պես, ին­չի՞ց է դժգոհ, ի՞նչ է կա­մե­նում… Ին­չո՞ւ է այս­պես ան­հա­վա­սար, ներ­հակ, մաղ­ձոտ, ան­հա­վա­տա­լի` իր ստո­րութ­յան մեջ, ան­չա­փե­լի` իր վեհ թռիչք­նե­րում:
Եր­ևի վրեժ ու­նի նա, մի վատ բան սրտի մեջ, ո­րի հա­մար և ­մե­կու­սա­նում է, որ նյու­թի, դա­վի, վնա­սի: Ո՛չ, հա­յի ա­մե­նա­մեծ ա­ռա­քի­նութ­յո՞ւնն ես ու­զում` ա­մե­նա­նե­րո­ղա­միտ ցե­ղը աշ­խար­հիս մեջ: Ի՞նչ ե­ղավ իր պատ­մութ­յու­նը` զար­հու­րե­լի ջար­դեր, խոշ­տան­գում, բնաջն­ջում… ­Բայց ո՞վ է ա­մե­նից շատ ջանք թա­փում փրկե­լու Էն­վե­րին ու ­Քե­մա­լին: «­Ջար­դի՛ր ինձ,- ա­սում է նա,- ա­հա քո պա­տի­ժը և­ իմ վրե­ժը»: Ինձ թվում է, թե մի շատ մեծ վի­րա­վո­րանք կա հա­յի սրտի խոր­քը, շատ խո­րը թաքն­ված… Ինձ թվում է, թե դրա հա­մար է նա ջարդ­վում, ճա­պո­նա­ցու պես, որ երբ մե­կից խո­րա­պես վի­րա­վոր­վում է` կան­չում է իր բա­րե­կամ­նե­րին, հայտ­նում է իր վի­րա­վո­րան­քը և ­վերց­նե­լով դա­նա­կը` պատ­ռում է իր ո­րո­վայ­նը:
Այդ­պե՛ս է հա­յը: ­Չի՛ ու­զում, որ ի­րեն դիպ­չեն, մո­տե­նան, սի­րեն թե­կուզ: ­Նա մե­կու­սի է, խստակ­յաց, բա­րի և ա­զա­տա­սեր:
Երբ նա­յում եմ հա­յին, ինձ թվում է, թե նրա վի­րա­վո­րան­քը այն արծ­վի վի­րա­վո­րանքն է, ո­րին ցած են բե­րել բարձր լեռ­նե­րից: Թպր­տում է, ընկ­նում քա­րի, աղ­բի մեջ, կեղ­տոտ­վում, թևե­րը կոտ­րում: ­Կե­րա­կուր ես մեկ­նում` չի՛ ու­զում: ­Չի սի­րում ո՛չ ստրկութ­յուն, ո՛չ եր­ջան­կութ­յուն. գե­րա­դա­սում է տա­ռա­պանք և­ ա­զա­տութ­յուն: ­Մաղ­ձոտ է, մե­կու­սի, բայց չու­նի գծուծ ա­տե­լութ­յուն, որ բարձր լեռ­նե­րին ան­ծա­նոթ զգա­ցում է: ­Գե­րի արծ­վի խոր վիշտն է իր սրտի մեջ: ­Սա ­Հայկն է, ո­րին զրկել են իր կյան­քի միակ պայ­մա­նից` ա­զա­տութ­յու­նից:
«Ո­չինչ չեմ ու­զում ձեզ­նից,- ա­սում է նա իր նե­ղիչ­նե­րին,- ձեզ լի­նի ձեր լու­ծը, ձեզ լի­նի ձեր եր­ջան­կութ­յու­նը, գնա­ցե՛ք, ապ­րե­ցե՛ք խա­ղաղ և­ եր­ջա­նիկ: Ե­թե դուք սի­րում եք կյան­քը, ես սի­րում եմ կյան­քից ա­վե­լի թանկ բա­նը` Ա­զա­տութ­յու­նը»…

*­Դե­րե­նիկ ­Դե­միրճ­յա­նի «­Հա­յը» խո­հագ­րութ­յունն ա­ռա­ջին ան­գամ հրա­պա­րակ­վել է ­Թիֆ­լի­սում, «­Հա­յաս­տա­նի ան­կա­խութ­յան փո­խա­ռութ­յուն» միօր­յա թեր­թում, 1920 թ. օ­գոս­տո­սի 2-ին: 1987-ին զե­տեղ­վել է ՀԽՍՀ ­Գի­տութ­յուն­նե­րի ա­կա­դե­միա­յի հրա­տա­րա­կած` ­Դե­րե­նիկ ­Դե­միրճ­յանի «Եր­կե­րի ժո­ղո­վա­ծո­ւի» 14-րդ ­հա­տո­րում` զգա­լի աղ­ճա­տում­նե­րով:
2000 թ. ­Դե­րե­նիկ ­Դե­միրճ­յա­նի տուն-թան­գա­րա­նին մաս­նա­վոր ան­ձի կող­մից փո­խանց­վել է ­Թիֆ­լի­սի միօր­յա թեր­թի պատ­ճե­նը՝ «­Հա­յը» խո­հագ­րութ­յան ան­խա­թար տեքս­տով: Այ­դու­հետ տուն-թան­գա­րա­նը հե­տա­մուտ է ե­ղել հան­րայ­նաց­նե­լու «­Հա­յը» խո­հագրութ­յան ան­խա­թար, լիար­ժեք տար­բե­րա­կը: 2012 թ. տուն-թան­գա­րա­նը հրա­պա­րա­կել է «­Հա­յը»՝ գու­նա­վոր հու­շա­թեր­թի­կի տես­քով:
­Նույն՝ 2012 թվա­կա­նին խո­հագ­րութ­յան ամ­բող­ջա­կան տար­բե­րա­կը տրա­մադր­վել է Լ­ևոն ­Խե­չո­յա­նին, և­ այն զե­տեղ­վել է ­Դե­րե­նիկ ­Դե­միրճ­յա­նի 115-ամ­յա­կի ա­ռի­թով ­Խե­չո­յա­նի կազ­մած և հ­րա­տա­րա­կած «Ընտ­րա­նիում»: 2015-ին ­Բեյ­րու­թի «­Հայ­կազ­յան հա­յա­գի­տա­կան հան­դե­սում» լույս է տե­սել մեր՝ «­Հա­յի խտա­տի­պի մի քա­նի դրսևո­րում­ներ ­Դե­րե­նիկ ­Դե­միրճ­յա­նի «­Հա­յը» խո­հագ­րութ­յան խո­հա­պատ­կե­րին» վեր­նագ­րով հոդ­վա­ծը, ո­րում ման­րակր­կիտ ու­սում­նա­սիր­ված և ­հա­մե­մատ­ված են խո­հագ­րութ­յան ամ­բող­ջա­կան և­ աղ­ճատ­ված տեքս­տե­րը:
­Խո­հագ­րութ­յան ամ­բող­ջա­կան տեքս­տը լայ­նո­րեն հան­րահռ­չակ­վում է նաև ­Դե­րե­նիկ ­Դե­միրճ­յա­նի տուն-թան­գա­րա­նի տա­րա­տե­սակ մի­ջո­ցա­ռում­նե­րի շրջա­նակ­նե­րում:
­Կա­րի­նե ­ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
­Դե­րե­նիկ ­Դե­միրճ­յա­նի տուն-թան­գա­րա­նի վա­րիչ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։