ԵՍԹԵՐ

 

Արդեն տևական ժամանակ աղմուկ է առաջացել գրողների միության շուրջ, քանի որ ոմանց ախորժակը մեծացել է, իսկ ուշադրությունը, չգիտեք ինչու, սևեռվել է կենտրոնում գտնվող բարձրարժեք շինություններին:
ՀԳՄ-ն միակ վայրն է, որ ասպարեզ է տալիս գրողներին, որտեղ գրողը քիչ թե շատ ինքնահաստատվում է ու կայանում: Սակայն ոմանց համար գրականությունը երևի եկամտաբեր չէ, և ավելի շահավետ գործունեության մասին են մտածում: Հատկապես, որ ոմանց ուշադրության կենտրոնում են Ծաղկաձորի և Սևանի ստեղծագործական տները և մեզնից ուզում են խլեն գրողների միակ հանգրվանը, որտեղ գրողը ստեղծագործում է և քիչ թե շատ իր հանգիստն է վայելում:
Բայց իշխանությունները որոշել են անհանգիստ վիճակի հասցնել գրողի փոթորկվող ու անհանգիստ հոգին:
Սակայն զգուշացեք ալեկոծ ծովից, որ ընդունակ է պատնեշներ քանդել:
Գրողն ի վիճակի է պաշտպանել իր իրավունքները և թույլ չտալ, որ իրենից խլեն հոգևորը, որովհետև Հայաստանը թանգարան է երկնքի տակ և ցանկություն չունի վերածվելու անմշակույթ բիզնես կենտրոնի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։