ՀԱՏՎԱԾՆԵՐ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՆԱՄԱԿՆԵՐԻՑ

ՀԱՏՎԱԾՆԵՐ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՆԱՄԱԿՆԵՐԻՑ

Յարգելի Վարչութիւն Հայաստանի Գրողների Միութեան,
Ամէն արժեք քանդելու մոլուցքին մէջ ցունամին հո՞ս ալ հասաւ։
Միահամուռ բողոքեցէք դուք եւ արուեստներու բոլոր ներկայացուցիչները, քննադատները, ակադեմականները։ Բոլո՛ր մտքի մարդիկը, ամէ՛ն օր։
Այս խօսքս երբե՛ք ցաւ արթելու համար չէ։ Կարեկցանք ու գնահատանք է, մանաւանդ զօրակցութիւն, որովհետեւ կը սպառնան մեր Տունը քանդել։ Այս գանձն ալ սեփականացնել։
Ամենայն բարիք, Վեհանոյշ ԹԵՔԵԱՆ

* * *
Ես` ամերիկաբնակ արձակագիր Մարգարիտ Դերանցս (Ռիտա Մանվելյան), տագնապով եմ համակված ՀԳՄ-ի՝ Բաղրամյան 3-ի վրա գտնվող պատմական շենքի՝ ՀՀ դատախազության կողմից սեփականության իրավունքի վիճարկման և պետականացման հարցի շուրջ։
Հատկապես Արցախի կորստի և վտանգավոր մարտահրավերների առջև կանգնած Հայաստանի համար կարևոր է ժողովրդի ոգին և բարձր բարոյական արժեհամակարգը, որի հենման կետը ճշմարիտ մշակույթն է։ Այդ համատեքստում նման վերաբերմունքը ընկալում եմ ոչ միայն որպես անհարգալից վերաբերմունք մեր մշակույթի, գրական պատմության հանդեպ, այլև անթույլատրելի, մշակութասպան քաղաքականություն։
Դեմ եմ ՀԳՄ սեփականության հանդեպ ցանկացած ոտնձգությանը։ Այս շենքը ո՛չ միայն հյուրընկալ օջախ է սփյուռքահայ յուրաքանչյուր գրողի համար, այլև տուն, որը նորոգվել, պահպանվել է նաև մեր անդամավճարներով։
ՀԳՄ անդամ՝ Մարգարիտ ԴԵՐԱՆՑ

***
Հայաստանի գրողների միության շենքը պատկանում է Հայաստանի գրողների միությանը

Հայաստանի գրողների միությունը ի սկզբանե, իրավականորեն և պաշտոնապես, տերն ու տնօրենն է եղել իր շենքի, և պետք է, արդարացի և պատշաճ է, որ մնա տերը Հայաստանի գրողների միության շենքի սեփականությանը։ Այդ շենքը կառուցվել է հենց Հայաստանի գրողների միության համար։

ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ

Վազգեն ԱԲՈՎՅԱՆ
Սեդա ԱԴԱՄՅԱՆ
Ալեք ԱՐԾՐՈՒՆԻ
Հենրիկ ԱՆԵՍՅԱՆ
Խորեն ԱՐԱՄՈՒՆԻ
Գրիշ ԴԱՎԹՅԱՆ
Էսթեր ԴԱՎԹՅԱՆ
Ագնես ԳԵՎՈՐԳՅԱՆ
Արշամ ՂԱԶԱՐՅԱՆ
Ալբերտ ԳՐՔԱՇԱՐՅԱՆ
Պողոս ԳՈՒԲԵԼՅԱՆ
Վարսիկ ՀԱԿՈԲՅԱՆ
Գարուշ ՀԱՐՅԱՆՑ
Երվանդ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ
Օշին ՔԵՇԻՇԵԱՆ
Կիմա ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Կորիւն Ռուբեն ՔԵՇԻՇԵԱՆ
Պողոս ԼԵԳԻՍՅԱՆ
Կարմեն ՄԱՐՏԻՆ
Վռամ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
Արաքս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արմեն ՊՈՂՈՍՅԱՆ
Հրանտ ՍԻՄՈՆՅԱՆ
Նիկոլայ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ներսես ՏԵՐ-ՄԵՍՐՈՊՅԱՆ

Նամակը պատրաստեց ամերիկահայ բանաստեղծ
Գրիշ ԴԱՎԹՅԱՆԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։