Մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողների մրցանակաբաշխությունը

Հոկտեմբերի 25-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ «Մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողներ» մրցանակաբաշխության մրցանակների հանձնումը: Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր ՀԳՄ-ի և ՀԲԸՄ «Շանթ, Կամեր Պասմաճեան» հիմնադրամի համագործակցությամբ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շնորհավորեց մրցանակակիրներին. «Երրորդ տարին է՝ ՀԳՄ-ն ՀԲԸՄ-ի հետ կազմակերպում է «Մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողներ» մրցանակաբաշխությունը, որը երիտասարդներին ոգևորելու միջոց է և, կարծում եմ, երկար կշարունակվի: Մրցանակների նպատակը գրողներին ընթերցողների համար ծանոթ դարձնելն է»,- ասաց նա:
ՀԲԸՄ ներկայացուցիչ Հովհաննես Յորդեկեանը նշեց. «ՀԲԸՄ-ի ամբողջ պատմության ընթացքում գրականությունն ու մշակույթը իր գործունեության առանցքում են եղել, և ուրախացուցիչ է, որ բարեգործականի անդամ բարերարների Պասմաճեան ընտանիքը այսպիսի խրախուսական մրցանակ է հաստատել՝ քաջալերելու, խանդավառելու և ոգևորելու երիտասարդ ստեղծագործողներին»:
Հովհաննես Յորդեկեանն ու Էդվարդ Միլիտոնյանը երիտասարդներին հանձնեցին մրցանակները։ Պոեզիա անվանակարգում 1-ին մրցանակի արժանացավ Ալբինա Բուջատյանը, 2-րդ մրցանակին՝ Աիդա Հարությունյանը, 3-րդ մրցանակին՝ Մուշեղ Տոնոյանը և Վովա Արզումանյանը, իսկ Սաթենիկ Արթենյանը արժանացավ խրախուսական մրցանակի։
Արձակ անվանակարգում Ամալյա Ենգոյանը արժանացավ 1-ին մրցանակի, Արամ Դովլաթյանը՝ 2-րդ, Գոռ Աղամիրյանը՝ 3-րդ մրցանակին, իսկ Սյուզաննա Գալստյանը և Էրիկ Բեկնազարյանը՝ խրախուսական մրցանակների։
Մանկագրություն անվանակարգում 2-րդ մրցանակին արժանացավ Անի Խաչատրյանը։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։