ՉՈՐՍԸ ՄԵԿՈՒՄ
լիրո – ռ է պ ի կ ա կ ա ն
պոեմ
Բոլո՛րս,
Բոլորս՝ դիրքեր՝
Կռվելո՛ւ,
Հաղթանա՛կ կռելու,
Մի՛տքը նյութելու Հայությա՛ն,
Ու Գի՛րքը,
Գի՛րքը գրելու:
Այս նիրհից անցնելու Արթնության,
Երկի՛րը,
Երկի՛րը գրկելու,
Հայության հաղթությա՛ն,
Հաղթությա՛ն,
Անբասիր կի՛րքը երգելու,
Մեր հոգու մկանի հանգերում
Մեր ձի՛րքը,
Մեր դի՛րքը
Փրկելո՛ւ:
Մեր ձիրքը,
Մեր գի՛րքը,
Մեր սի՛րտը
Թող քերեն մեր երկրից Էս աղբը՝
Անհավատ,
Անմեռոն
Չոքելո՛ւ,
Ծռելո՛ւ ,
Ծռվելո՛ւ
Էս ախտը:
Ազատվե՛նք
Աչքներիս
Սև քողի՛ց,
Ստողից,
Ատողից,
Թքողի՛ց,
Չսկսե՛նք իբր թե նոր տողից,
Թե չէ կկրծի՛ կասկածի՛,
Կասկածի՛,
Կասկածի՛
Ո՛րդը,
Ու էլ չենք կարենա պահել
Մեր սրտի
Ու զենքի՛
Ակորդը։
Էս տեղի՛-անտեղի՛,
Ատելու Էս դեղին ծծումբը,
Էս ծո՛ւխը,
Ու դեղի զուր հույսը,
Բռնե՛լ, չե՛ն թողնում
Երկնքի՛,
Մեր երկրի՛,
Մեր երկրի
Կոկո՛րդը,
Էս ո՛րդը՝ կասկածի,
Դոնդո՛ղը,
Մտել է մեր հողը,
Մեր հողը,
Մտել է, ինչպես դավադիր
Կրոնի կես տողը, ինչպես
Կուռքերի՛ն,
Կուռքերի՛ն աղոթող
Գո՛րտը,
Թու՛,
Գո՛րտը,
Գո՛րտը,
Ինչպես
Հերթական իր ձո՛րձը
Ղռերում տարածող
Օ՛ձը։
Մենակ ենք,
Մեն-մենակ
Ճակատում,
Արյո՛ւնը՝ մե՛րը՝
Որդո՛ւնը,
Չի՛ կաթում,
Հորդո՛ւմ է, հորդո՛ւմ,
Երկիրը կանչում է որդո՛ւն՝
Տո՛ւն արի,
Տո՛ւն արի,
Տո՛ւն արի,
Երկինքը կանչում է Որդո՛ւն:
1.
Մեր արթո՛ւն,
Արթո՛ւն Տեր,
Մթո՛ւմ ենք,
Ո՛չ պակաս, ո՛չ ավել՝
Մթո՛ւմ,
Մի ձեռք,
Երկու գիրք
Ու Երդում,
Տոչո՛րը,
Փառա-
Տոչո՛րը,
Անսե՛րը,
Անսե՛րը, չո՛րը,
Չորկողը,
Երկրաթո՛ղ,
Որին սո՛սկ հաջորդ երեքի
Վարքը դարձըրեց
Հոխորտող,
Որը
Իր հոտի մեծարմամբ
Վեր կեցած`
Մեր ոգին վերելքի
ՀԱԿեց ցած,
Ու բաժակ բաժակի խփելով՝
Տվեց կեսբերան երդում՝
Բացի՛լը,
Բացի՛լը կեղծիքի
Բերելով, խցկելով մեր տուն։
2.
Մթո՛ւմ ենք,
Ո՛չ պակաս, ո՛չ ավել՝
Մթո՛ւմ,
Իսկ հերթում` մի ձեռք,
Մի ձեռք,
Երկու գիրք
Ու երդում,
Բայց դավե՛լ,
Զույգին էլ
Դավե՛լ Է
Խփո՛ղը՝
Դեմերին նաշող,
Անշո՛ղը,
Առյուծ ու մարդու՛
Խեղդողը՝
Երկիրը տաշող,
Տաշո՛ղը,
Մինչև քոք մաշողը,
Գույքով
Պարտք փակողը,
Որ գիտեր
Ձվերով պարել,
Դավե՛լ,
Զույգին էլ դավե՛լ է
Ու տվել
Ծուռբերա՛ն,
Երդո՛ւմ:
3.
Մթո՛ւմ ենք,
Ո՛չ պակաս, ո՛չ ավել՝
Մթո՛ւմ ենք,
Մի ձեռք,
Երկու գիրք,
Ու երդում,
Երդում է տվե՛լ
Ինչքան ուզենա Խփո՛ղը,
Գռփողը,
Փո՛ղը բադեններ տանողը,
Գայթողը,
Ցողունի բջիջով հարբողը,
Փայ մտնող, կայֆո՛ղը,
Սխալի ու Ճշտի
Սխալը
Զույգին էլ
Դավե՛լ Է
Ու տվել
Կիսարթո՛ւն
Կիսարթո՛ւն
Երդում:
4.
Էս մեծ-մեծ բրդողը՝
Օրենքով գռփո՛ղը,
Ասֆալտին փռո՛ղը՝
Ասֆալտ փռո՛ղ,
Խոզի լեշ քերթողը՝
Սիրտը միշտ դողը՝
Ուզում է՝ դառնա
Ազգի կրթո՛ղ,
Այնինչ մի ղասաբ է,
Քցելն է խասյաթը,
Ավել չէ, քան թե
Սերունդ կռտո՛ղ:
Իբր գռփող չէ,
Չի սիրում փո՛ղը,
Ուտում է հողը՝ գող-գող:
Դեմքին դիմակ է,
Երևի դմակ է,
Ում տեսնում, ասում է՝
Դիմա՛կ դիր,
Որ քայլեց իբրև մի
Մունետիկ,
Ռահվիրա սիրո հանճարի,
Տեղ հասավ
Իբրև հիմնադիր
Ստի,
Ճառի՛
Ու չարի՛:
Դիմա՛կ դիր,
Դիմա՛կ դիր,
Հիմա՛ դիր՝
Ասում է թափորն իր՝
Թափոն,
Թափոնն իր՝
Անորդի մի ջորի՛,
Կռտած խո՛զ՝
Աչքն՝ արյուն,
Էգ՝ քոնթի՛,
Իգացո՛ղ մի արու,
Շանորդի՛,
Շանորդի մի կատու՛,
Որ քանդում,
Քանդում են երկիրը,
Ու հրում,
Հրում են դեպի
Անդու՛նդ:
Էլ ո՛չ մի,
Էլ ո՛չ մի
Մակդիր
Չի ապրի
Կողքին իմ երկրի,
Չի՛ դառնա թիակից,
Չի պոկի
Մեր դեմքը
Դիմակից,
Ու եթե,
Ու եթե կորցընենք
Դիմագի՛ծ,
Էլ ո՛չ մի,
Էլ ո՛չ մի
Մակդիր
Մեր հոգին
Չի փրկվի
Դիակի՛ց,
Որ զատենք
Ազատե՛նք երկիրը
Էս հոտող,
Էս հոտած դիակից։
————-
Կարո՞ղ ես՝
Ջղերդ
Պրկի՛ր
Երկի՛րդ,
Երկի՛րդ
Փրկի՛ր։
Դե, հերի՛ք,
Հերի՛ք է,
Մի՛ կերեք,
Մի՛ կրեք
Էս ստի՛ նափորտը,
Մի՛ քերեք երկիրը,
Մի՛ գերեք,
Մի՛ կերե՛ք,
Էս խա՛յծը,
Էս ո՛րդը,
Դե, հերի՛ք,
Հերի՛ք է,
Մի՛ կրծեք,
Մի՛ կտրեք
Էս կյանքի
Կոկորդը։
Տե՛ր, Փրկի՛ր,
Երկնքի՛դ, մե՛ր միջև
Էս վերջի՛ն,
Էս վերջի՛ն,
Ակո՛րդը,
Որ արթու՛ն, զվարթու՛ն
Կարդանք Քո
Գիրը ու դառնանք
Ճամփորդդ,
Հարթենք
Մեր ճամփան՝ Քո գիրկը,
Ու թողնենք
Ուտելու՛ էս ձի՛րքը,
Ատելո՛ւ,
Ատելո՛ւ էս կի՛րքը,
Ստելո՛ւ,
Ստելո՛ւ,
Ստելո՛ւ,
Սպանելո՛ւ,
Սպանելո՛ւ էս դի՛րքը։
Դե՛, ելե՛ք՝
Պահելու
Մեր երկրի՛,
Մեր հոգո՛ւ,
Մեր դեմքի՛
Անդորրը,
Պահելու միջև
Երկնքի՛,
Միջև մեր երկրի՛
Մեր մտքի՛
Մեր սրտի,
Ու զենքի՛,
Ակորդը։
Բոլո՛րս,
Բոլորս՝ դիրքեր՝
Կռվելո՛ւ,
Հաղթանա՛կ կռելու,
Մի՛տքը նյութելու Հայությա՛ն,
Գրելու Հաղթության գի՛րքը,
Հայությա՛ն,
Հարությա՛ն,
Հաղթությա՛ն։