Սամվել ՄԱՐԳԱՐՅԱՆ / Ինչպես դարձա ՀԳՄ անդամ

 

Գյումրեցի տաղանդաշատ արձակագիր Հովհաննես Մելքոնյանը առանձնահատուկ հոգատար վերաբերմունք էր դրսևորում շիրակցի երիտասարդ գրողների նկատմամբ, հատկապես այն տարիներին, երբ ՀԳՄ քարտուղար էր: Նա ճանապարհ էր հարթում և խրախուսում երիտասարդ, շնորհալի գրողներին: Հովհաննես Մելքոնյանի աշխատասենյակի դուռը միշտ բաց էր մեզ համար:
1986-ին հրատարակվեց իմ «Օրհնություն դաշտերին» բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն («Յոթ անուն խորագրով»), 1991-ին՝ «Երազգավորս» 2-րդ գիրքս: Իմ գրքերի ծնունդը առաջիններից մեկը ողջունեց և շնորհավորեց Հովհաննես Մելքոնյանը: Նրա նախաձեռնությամբ Լենինական-Գյումրու տիկնիկային թատրոնի դահլիճում կայացավ իմ «Երազգավորս» գրքի շնորհանդեսը:
Գրքի արժանիքների մասին ծավալուն զեկուցմամբ հանդես եկավ գրականագետ, բան. գիտ. թեկնածու Վազգեն Մնացականյանը:
Հովհաննես Մելքոնյանի աջակցությամբ, գյումրեցի բանաստեղծներ Քաջիկ Գրիգորյանի և Շիրակ Մանուկյանի երաշխավորությամբ 1989 թվականին համալրեցի ԽՍՀՄ և ՀԳՄ անդամների շարքերը:
Թող Տերը խաղաղություն և լույս պարգևի իմ մեծ բարեկամ Հովհաննես Մելքոնյանի հոգուն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։